223-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի օգոստոսի 19-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 223–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսք ասաց ժամանակակից գրականության, անատամ գրականագիտության մասին և այդ համայնապատկերում շնորհավորեց Մելսիդա Հակունցին իր ստեղծած «Հայ Արվեստի տուն» հասարակական կազմակերպության և այդ կառույցի կողմից տպագրած «Գրական մեղեդիներ» ալմանախի Ա գրքի առթիվ: Նա գրքի տպագրության համար կազմակերպությանը պարգևատրեց «Զորավար» հիմնադրամի պատվոգրով և այն հանձնեց Մելսիդա Հակունցին: Վերջինս սրտի խոսք ու շնորհակալության խոսք ասաց պատվոգրով պարգևատրվելու համար: Հանդիպման մասնակիցները շնորհավորեցին Մելսիդա Հակունցին:
Մարգարիտ Հովսեփյանը ներկայացրեց իր նոր մանկական գիրքը, որ նվիրել է թոռանը՝ փոքրիկ Արիաննային և մեկ օրինակ նվիրեց Մանկավարժականի գիտական գրադարանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մելսիդա Հակունցը /«Հոգուս խորքը», «Ինչ միամիտն ես»/, Նորա Կարապետյանը /«Հզոր ես երկիր մեր», «Հոգուդ դուռը բաց»/, Վարդան Գրիգորյանը /«Հետ պիտի դառնաք», Աննա Թադևոսյանը /«Բարձունքի վրա»/, Սևակ Հովհաննիսյանը /«Մեկ տողով...»/, Լուսինե Հարությունյանը /«Գեներալը», Մերի Թևոսյանը /«Ռեքվիեմ», Տիրայրը /«Կանչը Հայոց լեռների»: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Լուսինե Հարությունյանը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը կարդացին մեկական բանաստեղծություն:
Շնորհավորանքի խոսք ու կենաց ասվեց Մարգարիտ Հովսեփյանին՝ դստեր՝ Ֆլորենցիայում բնակվող Լիաննայի տարեդարձի առթիվ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |