222-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի օգոստոսի 12-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 222–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մելսիդա Հակունցը /«Բարի լուսաբաց», «Մանկության հուշեր արի, արի հետ...», «Կարոտացավ»/, Աննա Թադևոսյանը /«Կեսգիշերի մոտ»/, Վարդան Գրիգորյանը /«Խոսքերն ավելորդ են», «Դեռ տուն կդառնաս»/, Սևակ Հովհաննիսյանը /«Լեռնային է Հայաստանը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մելսիդա Հակունցը և Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Սևակ Հովհաննիսյանը, Նանա Մկրտչյանը, Սյուզաննա Առաքելյանը կատարեցին հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Սյուզաննա ԱռաքելՅանի |