221-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի օգոստոսի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 221–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Տիրայրին /Վլադ Հախումյան/ նվիրեց Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» և իր «Էրատո» վեպերը:
Սևակ Հովհաննիսյանը Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց եռագույնով գրիչ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Լուսինե Հարությունյանը /«Պատուհանից այն կողմ»/, Վարդան Գրիգորյանը /«Իմ հպարտ երկիր»/, Տիրայրը /Վլադ Հախումյան, «Իմ Հայոց Անի»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Ես»/, Սևակ Հովհաննիսյանը /«Ռեքվիեմ Կարեն Թավրիզյանի հիշատակին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Տիրայրը, Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը, Սևակ Հովհաննիսյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Ասմունքի ամբողջական ծրագրով հանդես եկավ Տաթև ԵնոքՅանը: Նա արտասանեց Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Գևուրգ Էմինի, Համո Սահյանի, Տիգրան ՊետրոսՅանցի բանաստեղծություններից:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Սյուզաննա ԱռաքելՅանի |