220-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հուլիսի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 220–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը Հայկական բանակում ծառայությունն ավարտելու կապակցությամբ «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Անուշավան Հովսեփյանին հանձնեց «Զորավար» հիմնադրամի պատվոգիր:
Մելսիդա Հակունցը և եղբայրը՝ Սամվել Հակոբյանը պատմեցին Ջավախք, Գանձա կատարած այցելության մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Անի Պետրոսեանը /«Քո լինելն անգամ»/, Սևակ Հովհաննիսյանը /«Հայաստան. հեթանոսական պոեմ»/, Լուսինե Հարությունյանը /«Հարսանիք ռազմաճակատում»/, Վարդան Գրիգորյանը /«Միայնակ հովիվը»/, Տիրայրը /Վլադ Հախումյան, «Պանդուխտի կանչը»/, Տաթև ԵնոքՅանը /«Եթե գայիր, հոգիս»/, Մելսիդա Հակունցը /«Գիտես, աշխարհ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Տիրայրը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը, Լուսինե Հարությունյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |