219-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հուլիսի 22-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 219–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց իրաքահայ մտավորական, Հայոց եկեղեցու սարկավագ, բանաստեղծ, լրագրող, ուսուցիչ Արամ Քէթէնճեանին, որ հայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրով Հայաստանում է գտնվում:
Ներկայացրեց նաև Մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի շրջանավարտ, մանկավարժ, թատերական խմբակի ղեկավար, լրագրող Զաբելա Աբելյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց հայրենասիրության մասին, օրինակ բերեց Հայաստանն ու հայերեն տառերը չսիրող 550 հազար հայաստանցիների մասին, որ ՖԲ-ում իրենց անունները լատինատառ կամ ռուսատառ են գրում և առաջարկեց մեկ անգամ ևս նայել սեփական ներսը և որոշել սեփական էթնիկական ես-ի սահմանները: Նա նաև ասաց, որ Հայաստանում ապրող հայը ոչ էե հայրենասեր պիտի լինի, այլ ՀԱՅԱՍՏԱՆԱՍԵՐ:
Մելսիդա Հակունցը Հայ Արվեստի Տուն Գրական մեղեդիներ գրական-երաժշտական-երգիծական հասարակական կազմակերպության պատվոգիրը հանձնեց Տիգրան ՊետրոսՅանցին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Միշա Շահինյանը /«Շարք»/, Զաբելա Աբելյանը /«Ձմռան աչքը», «Արևը ինչու է այսքան հեռու», «Մանկությունս հիշեցի»/, Մելսիդա Հակունցը /«Արարատ», «Նաիրի»/, Վարդան Գրիգորյանը /«Փույթ չէ», «Տրիոլետ»/, Իշխան Բաբայանը /քառյակներ/, Արամ Քէթէնճեանը /«Կարոտ ու բերկրանք», «Քնարական»/, Տիրայրը /Վլադ Հախումյան, «Դեպի հույսի լույս», «Սասնա պար»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Թող, որ լինեմ քո վերարկուն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Տիրայրը, Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը, Զաբելա Աբելյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Միշա Շահինյանը ասմունքեց Զուլոյի և Հրաչյա Սարուխանի բանաստեղծություններից:
Սյուզաննա ԱռաքելՅանը, Միշա Շահինյանը, Տիրայրը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին ազգագրական ու հայրենասիրական երգեր: Ազգագրական երգ կատարեց նաև Արամ Քէթէնճեանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Տաթև ԵնոքՅանի |