218-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հուլիսի 8-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 218–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ուսանողները ավարտել են քննաշրջանը և, քանի որ հիմնականում մարզերից են, մեկնել են հանգստի ու այդ գործոնի պատճառով հուլիս և օգոստոս ամիսներին մասնակիցներից շատերը բացակայելու են, բայց անկախ այդ հանգամանքից՝ ակումբը շարունակելու է ամեն շաբաթ կազմակերպելու հանդիպումներ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Սևակ Հովհաննիսյանը /«Վերադարձ»/, Մելսիդա Հակունցը /«Մարդ-պրոֆեսոր»/, Էվելինա Միրզոյանը /«Հիշողություն»/, Վարդան Գրիգորյանը /«Օրորոցային»/, Միշա Շահինյանը /«Ես» շարք/, Տարոն Գրիգորյանը /«Գիշերականչ»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Քեզ»/, Արմենուհի ԹամոՅանը /«Անվերնագիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Սյուզաննա ԱռաքելՅանը, Տարոն Գրիգորյանը, Մերի Թևոսյանը, Վարդան Գրիգորյանը, Էվելինա Միրզոյանը, Մելսիդա Հակունցը, Սևակ Հովհաննիսյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Արմենուհի ԹամոՅանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեց ազգագրական ու հայրենասիրական երգեր:
Ակումբի անդամներ Միշա Թադևոսյանի և Մերի Թևոսյանի հրավերով հանդիպման մասնակիցները այցելեցին նրանց աշխատավայր՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Կարաս» սպասարկման ցանց, որտեղ նրանք կազմակերպեցին հյուրասիրություն ու որտեղ ևս հնչեցին բազմաթիվ երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ Տաթև ԵնոքՅանի |