217-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հուլիսի 1-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 217–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Գրական մեղեդիներ» գրական ալմանախի Ա գիրքը և գրքի ծննդյան առիթով շնորհավորեց «ՀայԱրվեստի Տուն գրական մեղեդիներ» հասարակական կազմակերպության հիմնադիր, ալմանախի գլխավոր խմբագիր Մելսիդա Հակունցին: Ալմանախում տպագրվել են 25 հեղինակներ, որոնցից 4-ը՝ Մելսիդա Հակունցը, Աննա Թադևոսյանը, Լուսինե Հակոբյանը, Համլետ Հակոբյանը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ են:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աննա Թադևոսյանը /«Փողոցում»/, Մելսիդա Հակունցը /«Նախանձ չեմ», «Հայերեն»/, Լուսինե Հարությունյանը /«Հասկացա»/, Վարդան Գրիգորյանը /«Կարծում ես»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Վերնագիրը չգիտեմ»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Գյուղի կյանքը»/, Արմենուհի ԹամոՅանը /«Հակասություն»/, Միշա Շահինյանը /«Ցանկություն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը, Մելսիդա Հակունցը, Միշա Շահինյանը, Հմայակ Մկրտչյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Միշա Շահինյանը ասմունքեց բանաստեղծ Հրաչյա Սարուխանի մեկ տասնյակ բանաստեղծություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |