216-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունիսի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 216–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակն հավերժացնելու նպատակով արձանի տեղադրման մրցույթ կազմակերպելու մասին և նշեց, որ 2014 թ-ից սկսած «Զորավար» հիմնադրամ նաև այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել ու համարում է, ու նման քայլը նաև «Զորավար»-ի աշխատանքի արդյունքն է:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Միշա Շահինյանը /«Ցանկություն»/, Մհեր Կորկոտյանը /«Կոնֆետներ»/,Վարդան Գրիգորյանը /«Ասում են»/, Սևակ Հովհաննիսյանը /«Լռություն»/, Իշխան Բադալյանը /«Հեքիաթային թթենի», քառյակներ/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Հույզերի փունջ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Վարդան Գրիգորյանը կարդաց մեկ բանաստեղծություն:
Սյուզաննա ԱռաքելՅանը, Միշա Շահինյանը, Մհեր Կորկոտյանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագի ուղեկցությամբ կատարեցին ազգագրական և հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |