215-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունիսի 17-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 215–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Զգոն մնանք»/, Իշխան Բադալյանը /«Որտեղ քո միտքն է», քառյակներ/, Քրիստինե Շիպակցյանը /«Հոգնել եմ»/, Էլիչկա Ծփնեցյանը /«Հիմա ես գիտեմ»/, Զարուհին /«Անվերնագիր»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Հասմիկը»/, Արմենուհի ԹամոՅանը /անվերնագիր/, Միշա Շահինյանը /«Վարազդատը»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Հույզերի փունջ»/, Անի Պետրոսեանը /«Չեմ ուզում ապրել գինով»/, Տաթև ԵնոքՅանը /«Երանի»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի ԹամոՅանը, Էլիչկա Ծորմուտյանը, Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Անի Պետրոսեանը, Էլիչկա Ծորմուտյանը կարդացին Ավետիք Իսահակյանի, Նանա Թումանյանը՝ Հովհաննես Թումանյանի, Քրիստինե Շիպակցյանը՝ Համո Սահյանի բանաստեղծություններից:
Արմենուհի ԹամոՅանը, Էլիչկա Ծորմուտյանը, Քրիստինե Շիպակցյան, Նանա Մկրտչյանը, Մհեր Կորկոտյանը կատարեցին մեկ տասնյակ ազգագրական և հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |