214-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունիսի 10-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 214–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Թախիծ», «Երբ կարոտում եմ»/, Իշխան Բադալյանը /«Կյանքի ապրումը...», քառյակներ/, Լիլիթ Ադամյանը /աֆորիզմներ/, Օֆելյա ՍարգսՅանը /«Ալիսը»/, Արմենուհի ԹամոՅանը /քառյակներ/, Տաթև ԵնոքՅանը /«Էսսե»/: Նանա Մկրտչյանը խոսեց իր նոր ստեղծագործության մասին: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի ԹամոՅանը, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Արմենուհի ԹամոՅանը կատարեց մեկ տասնյակ ազգագրական և հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |