213-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունիսի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 213–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց մայիսի 28-ին քաղաքային Պանթեոն՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմին այցելության և մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության՝ դասախոսության ուկնդրության մասին:
Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետից Արմենուհի Մելքոնյանին բակալավրի կրթածրագիրը գերազանցությամբ ավարտելու, Մանկավարժական համալսարանի գեղարվվեստական դաստիարակության ֆակուլտետից Էվելինա Միրզոյանին և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից Միշա Շահինյանին՝ մագիստրոսական թեզերը հաջողությամբ պաշտպանելու համար: :
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աննա Թադևոսյանը /«Մեխերը»/, Միշա Շահինյանը /«Մաշտոցի Կարասում»/, Լուսինե Հարությունյանը /«Աստղիկը»/, Վարդան Գրիգորյանը /«Սերը»/, Մերի Թևոսյանը /«Ասացիր կգաս»/, Էվելինա Միրզոյանը /«Անվերնագիր»/, Իշխան Բադալյանը /«Սեր, ուզում եմ ոչինչ չուզել»/, Արմենուհին /«Բոլոր մարդիկ էլ վիճում են»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Եվ ինչ որ մի տեղ ինչ-որ բան այն չէ»/, Քրիստինե Շիպակցյանը /«Թե ինչ է սերը»/, Արմենուհի ԹամոՅանը /«Անվերնագիր»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Հիշողություն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի ԹամոՅանը, Էլիչկա Ծորմուտյանը, Էվելինա Միրզոյանը, Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Միշա Շահինյանը ասմունքեց Սամվել Զուլոյանի և Հարություն Սարուխանի բանաստեղծություններից և հատված Եղիշե Չարենցի 1937 թ-ին գրած «Աղոթք» պոեմից:
Արմենուհի ԹամոՅանը, Սյուզաննա ԱռաքելՅանը, Էլիչկա Ծորմուտյանը, Քրիստինե Շիպակցյանը, Միշա Շահինյանը, Մհեր Կորկոտյանը, Մերի Թևոսյանը, Օֆելյա ՍարգսՅանը կատարեցին հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Տաթև ԵնոքՅանի |