212-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի մայիսի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 212–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց խորհրդային կայսրության ատոմային ծրագրում հայկական հետքի մասին հանձինս Հայկ Հովակիմյանի, Աբրահամ Ալիխանյանի, Սամվել Քոչարյանի, Կիրիլ Շչոլոկովի և մյուսների:
Տիգրան ՊետրոսՅանցը Հայաստանի Ագրարային համալսարանի բակալավրի կրթածրագիրը ավարտելու կապակցությամբ շնորհավորեց ակումբի անդամ Մհեր Խեչոյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց Մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի առաջին կուրսեցի Թամարա Օհանյանին, ինչպես նաև Դիանա Համբարձումյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Ծիծառները»/, Իշխան Բադալյանը /«Երբ աշխարհը գիշերում է»/, Թամարա Օհանյանը /«Լսեք, մարդիկ»/, Տարոն Գրիգորյանը /«Մատչելիություն»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Թե ինձ թողել եմ ինչ-որ մեկի մոտ»/, Քրիստինեն /«Հոգնած երեկոն իջավ դաշտերին»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Ես քեզ սիրում եմ»/, Մերի Թորոսյանը /«Գիշերային մթության մեջ»/, Դիանա Համբարձումյանը /«Ասում են»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Էլիչկա Ծորմուտյանը, Վարդան Գրիգորյանը, Զարուհին կարդացին մեկական բանաստեղծություն:
Տարոն Գրիգորանը ասմունքեց Հովհաննես Շիրազի, Տաթև Ենոքյանը՝ Գևորգ Էմինի բանաստեղծություններից:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ցուցադրեց Հովհաննես Շիրազի երկու ինքնագիր, մինչ այժմ չհրատարակված բանաստեղծություն և նաև իր մասնակցությամբ ստեղծված մեդալների ու շքանշանների բնագրեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ Տաթև ԵնոքՅանի |