| 
				
			 211-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ 
 2017 թ-ի մայիսի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 211–րդ հանդիպումը: Տիգրան ՊետրոսՅանցը Մանկավարժական համալսարանի բակալավրի կրթածրագիրը գերազանց ավարտելու կապակցությամբ շնորհավորեց ակումբի անդամներ Մադոննա Մարտիրոսյանին, Անահիտ Հովակիմյանին, Արմինե Խրոյանին: Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց Մանկավարժական համալսարանի օտար լեզվի ֆակուլտետի անգլերենի բաժնի առաջին կուրսեցիներ Լիլիթ Հարությունյանին, Լաուրա Գրիգորյանին: Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Նապաստակն ու Արիանան»/, Վարդան Գրիգորյանը /«Դու»/, Հրաչյա Պետրոսյանցը /«Մանվելի քարը»/, Լիլիթ Հարությունյանը /«Դու ինձ պատմիր»/, Իշխան Բադալյանը /«Քունս չի տանում», «Ամենուրեք նույնն է, հոգիս»/, Լիլիթ Հակոբյանը /«Աֆորիզմներ»/, Լաուրա Գրիգորյանը /«Ապրելու ապրիլ»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Անվերնագիր»/, Տարոն Գրիգորյանը /«Երևանյան գարուն»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Մանկության չմաշվող էջեր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում: «Մշակութային լուսանցք» բաժնում Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը կարդացին մեկական բանաստեղծություն: Տարոն Գրիգորանը ասմունքեց Ռուբեն Սևակի մի բանաստեղծություն: Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: Սյուզաննա ԱռաքելՅանԼուսանկարները՝ հեղինակի
 |