Կիրակի, 29.06.2025, 17:04
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Մայիս » 6 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:23
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

209-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի մայիսի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 209–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց բանաստեղծուհի Տալիթային /Ալբինա Գրիգորյան/ առաջին գրքի հրատարակության առիթով և մաղթեց ստեղծագործական հաջողություններ: Բանաստեղծուհին գրքի երկու օրինակ նվիրեց Մանկավարժական համալսարանի գրադարանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Լուսատիտիկս»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Տալիթան /Տիգրան ՊետրոսՅանցի հետ կարդացին «Սա իմ կյանքն է» բանաստեղծությունը/, Աննա Թադևոսյանը /«Կախարդական թիկնոցը»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Անվերնագիր»/, Արմենուհի Թամոյանը /«Իմ Սևան»/, Անի Պետրոսեանը /«Անքնություն»/, Էլեն Մուշեղյանը /«Հայրենիքը...»/,: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի Թամոյանը, Սյուզաննա ԱռաքելՅանը, Տալիթան, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն:

Տաթև ԵնոքՅանը ասմունքեց Սիլվա Կապուտիկյանի մի բանաստեղծություն:

Արմենուհի Թամոյանը, Սյուզաննա ԱռաքելՅանը կատարեցին հայրենասիրական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ Տաթև ԵնոքՅանի և հեղինակի

Просмотров: 785 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2017  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz