208-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Էդուարդ Պողոսյանի հետ
2017 թ-ի ապրիլի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 208–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի հյուր, բանաստեղծ, մտավորական, Քաջարանում ծնված սյունեցու և տավուշցու զավակ, երեք տասնամյակ Սանկտ-Պետերբուրգի բնակիչ Էդուարդ Իգիթի Պողոսյանին, ակումբի նորեկ, պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Քրիստինա Շիպակցյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Էլեն Մուշեղյանը /«Անվերնագիր»/, Էդուարդ Պողոսյանը /հատված Ցեղասպանությանը նվիրված պոեմից/, Վարդան Գրիգորյանը /«Ծաղկող երկիր»/, Մհեր Կորկոտյանը /«Կոշիկներս»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Սյուզաննա Առաքելյանը /«Շնորհակալ եմ»/, Մովսես Կարապետյանցը /«Դիմակներ», «Գարուն է եկել»/, Անահիտ Պապոյանը /«Նորօրյա աղոթք»/, Քրիստինե Շիպակցյանը /«Անվերնագիր»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Եկեղեցին...»/, Արմենուհի Թամոյանը /«Հայի աչքեր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Բանավեճ ծավալվեց թեմա, ստեղծագործության թեմայով: Խոսեցին Հրաչյա Պետրոսյանցը, Տիգրան ՊետրոսՅանցը, Էդուարդ Պողոսյանը, Վարդան Գրիգորյանը, Իշխան Բադալյանը, Սևակ Հովհաննիսյանը, Անահիտ Պապոյանը:
«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի Թամոյանը, Արտյոմը, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Տաթև ԵնոքՅանը, Էլիչկա Ծորմուտյանը, Սևակ Հովհաննիսյանը ասմունքեցին Համո Սահյան, Պարույր Սևակ, Եղիշե Չարենց:
Էդվարդ Պողոսյանը մեկական ստեղծագործություն ասմունքեց Հովհաննես Թումանյանից և Պարույր Սևակից:
Սյուզաննան, Էլիչկան, Քրիստինան Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ Տաթև Ենոքյանի և հեղինակի |