207-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի ապրիլի 22-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 207–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, հայ-ուկրաինական համալսարանի ֆինանսական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մովսես Կարապետյանցին:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ստեղծագործող և ինքնակրթություն հասկացության մասին և խորհուրդ տվեց երիտասարդներին կարդալ հայ և համաշխարհային գրականություն, կարդալ տարբեր մասնագիտությունների վերաբերող հանրամատչելի գրականություն :
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Թողեք փթթեմ»/, Իշխան Բադալյանը /«Բարի լույս, երկիր»/, Մերի Թևոսյանը /«Ներիր, Աստված»/, Հրաչյան /«Քո աչքերը», «Սինֆոնիա»/, Օֆելյա Սարգսյանը /«Պապիկը»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Մեր հանդիպումը»/, Արմենուհի Թամոյանը /«Անպատասխան»/, Լուսինե Հարությունյանը /«Աստղիկը»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Սպանեցին»/, Էլեն Մուշեղյանը /«Կարոտ»/, Արեվվան /«Բացիր դուռը», «Ծխախոտը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի Թամոյանը, Էլիչկա Ծորմուտյանը, Իշխան Բադալյանը, Մերի Թևոսյանը, Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը, Էվելինա Միրզոյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Էլեն Մուշեղյանը, Տաթև Ենոքյանը ասմունքեցին Պարույր Սևակից, Հրաչյան՝ Սայաթ-Նովայից:
Հրաչյան, Հմայակ Մկրտչյանը, Արմենուհի Թամոյանը կատարեցին հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ Տաթև Ենոքյանի և հեղինակի |