205-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի ապրիլի 1-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 205–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց առաջին անգամ «Չորեքշաբթի» գրական ակումբ այցելած Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Էլեն Մուշեղյանին: Զրուցեց նրա հետ, խորհուրդներ տվեց և բարի մաղթեց ստեղծագործական աշխարհ մուտք գործելու առթիվ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Անզորություն»/, Մհեր Կորկոտյանը /«Երեք, երկու մեկ...»/, Մերի Թևոսյանը /«Անվերնագիր», «Մուսաս գնաց անվերադարձ»/, Իշխան Բադալյանը /«Հզոր ես դու իմ Հայաստան»/, Մելսիդա Հակունցը /«Ցորեն թե փուշ»/, Արմենուհի Թամոյանը /«Ես բողոք ունեմ»/, Մարգարիտ Պետրոսյանը /«Լռիր»/, Տաթև Ենոքյանը /«Մեկ տող»/, Էլեն Մուշեղյանը /երեք գործ/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի Թամոյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մելսիդա Հակունցը, Մերի Թևոսյանը, Վարդան Գրիգորյանը, Էլեն Մուշեղյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Էլեն Մուշեղյանը, Մարգարիտ Պետրոսյանը, Տաթև Ենոքյանը, Մելսիդա Հակունցը, Վահե Խալաֆյանը, Իշխան Բադալյանը կարդացին հայ հեղինակների բանաստեղծություններ:
Արմենուհի Թամոյանը, Ոսկին, Սյուզաննա Առաքելյանը, Մարգարիտ Պետրոսյանը ներկայացրեցին հայրենասիրական երգերի շարք:
Հանդիպման պատվո հյուրեր էին երգիծաբան, կատարող Հորիզոնը /Հրանտ Ղազարյան/, ծաղրա-շարժանկարիչ Գուրգեն Բալայանը: Հորիզոնը իր ծրագրից ներկայացրեց մեկ տասնյակի չափ ստեղծագործություն, ասմունքեց Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից՝ կրկնակելով նրան:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի |