204-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի մարտի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 204–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց անցած շաբաթ օրը կայացած «Չորեքշաբթի» գրական ակումբի 4-ամյակի նվիրված միջոցատման մասին: Կարծիքներ հայտնեցին նաև Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Մհեր Կորկոտյանը, Անահիտ Պապոյանը, Օֆելյա Սարգսյանը, Անի Պետրոսյանը, Սյուզաննա Առաքելյանը:
Վարդան Գրիգորյանը ներկայացրեց «Հանուն արդարության» հասարակական կազմակերպության քաղաքական խորհրդի որոշումը, որով «... հայապահպանման ու սերունդներին հայանպաստ դաստիարակության, ցուցաբերած նախաձեռնությունների, արդարության համար պայքար մղելու և անբասիր աշխատանքի համար» Տիգրան ՊետրոսՅանցին արժանացրել է շնորհակալագրի և հանձնեց շնորհակալագիրը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Անահիտ Պապոյանը /«Թող ծնվի», «Արժանապատվություն»/, Վարդան Գրիգորյանը /«Թռչուն լինեի»/, Իշխան Բադալյանը /«Արեգակին պետք չէ հեռվից նայել»/, Մհեր Կորկոտյանը /«Հետքի վայրը»/, Անի Պետրոսյանը /«Դու իմն ես»/, Մելսիդա Հակունցը /«Մանկություն», «Նախնիներիս խրատը»/, Օֆելյա Սարգսյանը /«Ցորենի արտը»/, Արմենուհի Թամոյանը /«Անվերնագիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մելսիդա Հակունցը, Արմենուհի Թամոյանը, Անի Պետրոսյանը, Վարդան Գրիգորյանը, Անահիտ Պապոյանը, Սյուզաննա Առաքելյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Անի Պետրոսյանը, Վարդան Գրիգորյանը, Մհեր Խեչոյանը կարդացին Եղիշե Չարենցի, Անահիտ Պապոյանի, Տիգրան ՊետրոսՅանցի բանաստեղծություններից:
Արմենուհի Թամոյանը կատարեց 7 երգ /«Ձայն մը հնչեց», «Սասնա սար», «Քաջ Վարդան», «Հորովել», «Արտ մը ունիմ», «Կարմիր ֆստան», «Էշ պատվական»/:
Տիգրան ՊետրոսՅանցն առաջարկեց ապրիլի 15-ի հանդիպումն ամբողջովին նվիրել Արմենուհի Թամոյանին և առաջարկեց նրան պատրաստել համերգային ծրագիր ու հանդես գալ մենահամերգով:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի |