201-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի մարտի 4-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 201–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց «Չորեքշաբթի» գրական ակումբի 4-ամյակի առթիվ պլանավորված միջոցառման մասին: Նշեց, որ նամակով դիմել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և հրավիրել տոնակատարությանը; Միջոցառման ժամանակ կկայանա «Չորեքշաբթի Դ» հատորի, ինչպես նաև այլ գրքերի շնորհանդես: Առաջարկեց, որ ակումբի անդամները միջոցառման հրավիրեն հարազատներին, ինչպես նաև իրենց դպրոցների տնօրեններին և ուսուցիչների:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Կուզեմ»/, Արշակ Սեմիրջյանը /«Եկել եմ», «Մշուշի մեջ թաղված»/, Օֆելյա Սարգսյանը /«Գարուն»/, Վարդան Գրիգորյանը /«Հավատ»/, Գայանե Ղազարյանը /«Մի ուշացիր»/, Մերի Թևոսյանը /«Ես վախենում եմ»/, Սևակ Հովհաննիսյանը /«Պոետները»/, Իշխան Բադալյանը /«Այս հնչյունները»/, Լուսինե Հարությունյանը /«Կոմիտաս Հակոբյանին»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Մեր խոսուն լռությունը»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անկեղծասած»/, Հմայակ Մկրտչյանը /«Աշոցքի առուն», «Ես հիմա գիտեմ»/, Ոսկին /«Շնորհակալ լինել միշտ է անհրաժեշտ»/, Լիլիթ Ադամյանը /«Պարտադիր չէ»/, Անուշ Հարությունյանը /«Մայրս»/, Մարգարիտ Պետրոսյանը /«Մառախուղ էր»/, Արմենուհի Թամոյանը /«Իմ արցունքը»/, Ժորա Զաքարյանը /«Հայացք»/, Արեվվան /«Պարտեր համար 509»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Չորսժամյա հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի և Տաթև Ենոքյանի |