199-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի փետրվարի 18-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 199–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց առաջիկա երկու մեծ միջոցառումների մասին: Նա ասաց, որ մարտի 18-ի շաբաթ օրը, ժամը 12.00-ին նախատեսված է նշել «Չորեքշաբթի» գրական ակումբի ստեղծման 4-ամյակը, այդ օրը տեղի կունենա «Չորեքշաբթի Դ» գրքի շնորհանդեսը և «Չորեքշաբթի» գրողների միության հայտարարության ընդունումը: Ապրիլի 15-ի շաբաթ օրը, ժամը 13.00-ին կազմակերպվելու է Իշխան Բադալյանի գրքի շնորհանդեսը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Ոսկին /«Հիմա, երբ եկել ես՝ գնա», «Գնացիր»/, Սյուզաննա Առաքելյանը /«Քեզ մոռացել եմ»/, Անահիտ Պապոյանը /«Նրանց, ովքեր ծնվում են ճիշտ ժամանակին»/, Լուսինե Հարությունյանը /«Իմ տունը»/, Վարդան Գրիգորյանը /«Անուրջ»/, Սևակ Հովհաննիսյանը /«Անձրև»/, Իշխան Բադալյանը /«Լուսադեմին»/, Էվելինա Միրզոյանը /«Մի պատառ խելքդ»/, Մերի Թևոսյանը /«Դե, բռնիր ձեռքս»/, Մհեր Կորկոտյանը /«Օրվա փուլեր»/, Հռիփսիմե Մարտիկյանը /«Բոլորի կենացը»/, Մելսիդա Հակունցը /«Կուզեի»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Լուսամուտը»/, Մերի Արշակյանը /«Գարունն է վառել»/, Օֆելյա Սարգսյանը /«Անսահմանության արահետներով»/, Ռուզաննա ՍարգսՅանը /«Հավատի թռչուն»/, Արմենուհի Թամոյանը /«Անվերնագիր»/, Արմենուհին /Մելքոնյան, «Հանգստություն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարները՝ հեղինակի |