198-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի փետրվարի 11-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 198–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց հանդիպման մասնակիցներին Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի 181-րդ վկայականը հանձնեց Էլիչկա Ծորմուտյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մհեր Խեչոյանը /«Լավություն արա»/, Վարդան Գրիգորյանը /«Թախիծ»/, Մհեր Կորկոտյանը /«Կոշիկները»/, Մերի Թևոսյանը /«Տխրություն», «Հայրենիք»/, Մերի Արշակյանը /«Ես լուռ դիմանում եմ»/, Անի Պետրոսյանը /«Կսիրեմ»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Կուզեի», «Թող ներեն»/, Օֆելյա Սարգսյանը /«Անվերնագիր»/, Էվելինա Միրզոյանը /«Օրերը»/, Սյուզաննա Առաքելյանը /«Տարիներ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա Առաքելյան |