197-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի փետրվարի 4-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 197–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Աղավնաձորի բազայում հեղինակային կոլեկտիվի կողմից ցուցադրված Կոմիտաս վարդապետին նվիրված Post factum «Անցյալն է որոշում, թե ոնց պետք է կառուցես ապագան» 40 րոպեանոց վավերագրական ֆիլմի մասին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց Հայ գրողների միության նախագահ, բանաստեղծ Պայծառ Զանյանին և հանգամանալից խոսեց Հայ գրողների միության մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Լուսինե Հարությունյանը /«Մի գիշեր»/, Անահիտ Պապոյանը /«Անմոռուկներ», «Ծերունին»/, Վարդան Գրիգորյանը /«Հավերժող սեր»/, Սևակ Հովհաննիսյանը /«Շատերը երգեցին»/, Մերի Թևոսյանը /«Պարույր Սևակ»/, Տարոն Գրիգորյանը /«Ցանկալի երազ»/, Տալիթան /«Ինձ քույր կոչիր»/, Սյուզաննա Առաքելյանը /«Խորտակվիր ափերիս մեջ»/, Մարգարիտա Պետրոսյանը /«Անվերնագիր», «Բան չմնաց ասելու»/, Հմայակ Մկրտչյանը /«Արի հեռանանք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման առիթով ջերմ խոսք ասաց Նանա Մկրտչյանը:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Սյուզաննա Առաքլյանը կատարեց «Գիհի լից» երգը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարները՝ հեղինակի |