196-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունվարի 28-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 196–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը Հայքց բանակի 25-ամյակի առթիվ ջերմորեն շնորհավորեց հայ ժողովրդին պետականության և պետականության պաշտպան հայոց բանակի ստեղծման առթիվ: Ներկայացրեց հայոց բանակի ստեղծման պատմությունը, անցած ուղին, ձեռքբերումները և տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու նրա առաքելության մսին: Նրա առաջարկով հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց բանակի զինվորների, սպաների հիշատակը, ում կյանքի գնով կայացավ Հայաստանի անկախությունն ու Հայոց փառապանծ բանակը:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամության վկայական հանձնեց Լուսինե Հարությունյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Լուսինե Հարությունյանը /«Դու կաս»/, Վահե Խալաֆյանը /կարդաց որդու՝ Ռոբերտի «Վարդն առանց փշի» բանաստեղծությունը/, Սևակ Հովհաննիսյանը /«Շունը»/, Մարիամ Գրիգորյանը /«Ծխնելույզ մաքրողը»/, Մերի Թևոսյանը /«Զինվոր, արի»/, Արմենուհի Թամոյանը /«Քայլիր, եղբայր»/, Տաթև Ենոքյանը /«Ամեն ինչ անցողիկ է», Էվելինա Միրզոյանը /«Մատներիդ արանքում», Հմայակ Մկրտչյանը /«Անվերնագիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհի Թամոյանը կատարեց «Առաքել-Մուշեղ» երգը: Մերի Թևոսյանը կարդաց իր «Հայ զինվոր» շարադրությունը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև Ենոքյան
Լուսանկարը՝ հեղինակի |