195-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունվարի 21-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 195–րդ հանդիպումը:
«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամության վկայական հանձնեց Լուսինե Մելիքսեթյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի նոր անդամներին՝ Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող Անուշ Պետրոսյանին, կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Կորկոտյանը, Այնթափի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Թևոսյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Կգան»/, Անուշ Պետրոսյանը /«Մենք ուժեղ ենք,երբ միասին ենք»/, Անահիտ Պապոյանը /«Ճերմակ փետուրներ», «Հաղորդագրություն ապագայից»/, Ոսկին /Ոսկեհատ Սարիբեկյան, «Զինվոր»/, Մերի Թևոսյանը /«Ուզում եմ լինել», «Աչքերդ լայն բաց»/, Մելսիդա Հակունցը /«Երազ էր, թե հեքիաթ»/, Աննա Թադևոսյանը /«Վերջակետ», Վլադ Հախումյանը /«Հուշեր», Տաթև Ենոքյանը /«Իմ սեր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման կարևոր մաս կազմեց Մելսիդա Հակունցին նվիրված բաժինը: Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների անունից շնորհավորեց Մելսիդային ծննդյան տարեդարձի և նոր գրքի տպագրության առթիվ: Մաղթանքի խոսքեր ասացին հանդիպման բոլոր մասնակիցները՝ ցանկանալով Մելսիդային առողջություն, ստեղծագործական հաջողություններ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Վլադ Հախինյանը,Մելսիդա Հակունցը, Մերի Թորոսյանը, Ոսկին, Անահիտ Պապոյանը, Սևակ Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը մեկական ստեղծագործություն կարդացին: Սևակ Հովհաննիսյանը դաշնամուրի վրա կատարեց մեկ երգ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարները՝ Տաթև Ենոքյանի
|