194-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունվարի 14-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 194–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ մարտի 14-ին լրանալու է «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադրման 4 տարին և այդ առիթով մինչև փետրվարի կեսերը տպագրվելու է «Չորեքշաբթի» Դ գիրքը և դրա ու նաև նախորդ Ա,Բ,Գ գրքրի շնորհանդեսը կազմակերվպու է մարտի 18-ի շաբաթ օրվա հանդիպուման ժամանակ: Միջոցառումը կկայանա հասարակական խավերի մասնակցությամբ:
Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ նախորդ հանդիպմանը հյուրաբար մասնակցած Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, Գանայի Օդյումասի գյուղի բնակիչ Ջոյս Օուեն Բոայչիին շնորհել է «Չորեքշաբթի» գրական ակումբի պատվո վկայական և այն Ջոյսին հանձնել է Ոսկեհատ Սարիբեկյանը: Վերջինս նշեց, որ Ջոյսը շնորհակալությամբ է ընդունել վկայականը և խոստացել է առաջիկա երկու տարիներին հնարավորության ժամանակ մասնակցել ակումբի հանդիպումներին:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամության վկայական հանձնեց Ոսկեհատ Սարիբեկյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Անահիտ Պապոյանը /«Բաց կապույտ անուրջներ», «Հովվերգություն»/, Իշխան Բադալյանը /«Լուսադեմին», «Եվ ով գիտի քո անունը»/, Մարիամ Գրիգորյանը /«Գլխարկը»/, Ոսկին /Ոսկեհատ Սարիբեկյան, «Լսում ես, գիշեր»/, Տաթև Ենոքյանը /«Ես քեզ սիրում եմ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Մեր բանակը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Իշխան Բադալյանը, Վահե Խալաֆյանը, Անահիտ Պապոյանը մեկական ստեղծագործություն կարդացին: Սյուզաննա Առաքելյանը կատարեց «Կարմիր կակաչներ» երգը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարը՝ Տաթև Ենոքյանի |