193-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հունվարի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 193–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց 2017 թ-ի պլանների մասին և նշեց, որ մարտի 14-ին «Չորեքշաբթի» գրական ակումբը կդառնա 4 տարեկան և մարտի 18-ի շաբաթ օրվա հանդիպումը կնվիրվի այդ հոբելյանին:
Հանդիպման մասնակիցները միմյանց շնորհավորական խոսք ասացին Նոր տարվա առթիվ և հույս հայտնեցին, որ 2017 թ-ին ևս ստեղծագործական ձեռքբերումներ կլինեն:
«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Ոսկեհատ Սարիբեկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր հյուրին՝ Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, Գանայի Օդյումասի գյուղի բնակիչ Ջոյս Օուեն Բոայչին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Ձյունը»/, Հրաչյան /Ժորա Հակոբյան, «Նամակ»/, Վարդան Գրիգորյանը /«Սիրո եղանակ»/, Լուսինե Հարությունյանը /«Զինվորական բժիշկը»/, Սևակ Հովհաննիսյանը /«Սիրտս հուշում է, կաց»/, Իշխան Բադալյանը /«Քայլում ես ամպերի վրայով»/, Ոսկի Սարիբեկյանը /«Ես էլ պատրաստ չեմ քո վերադարձին»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Տաթև Ենոքյանը /«Բարև, ես եմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Ջոյս Օուեն Բոայչին դիմելով ներկաներին ասաց, որ մինչև Հայաստան գալըբացարձակապես ոչինչ չի գիտեցել Հայաստանի մասին: Հայաստանում է ծանոթացել Հայաստանին ու համոզվել, որ հայերը շատ շնորհաշատ, հյուրասեր ազգ են: Տիգրան ՊետրոսՅանցը հայտարարեց, որ Ջոյսին կհանձնի ակումբի պատվո անդամի վկայական և առաջարկեց նրան ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում հնչեցին Ոսկեհատի, Իշխանի, Լուսինեի, Վարդանի, Հրաչյայի, Աիդայի մեկական ստեղծագործություն: Հրաչյան, Արմենուհին, Սյուզաննան կատարեցին մի քանի երգ, դնամուրի վրա նվագեց Սևակը:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարը՝ հեղինակի |