191-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի դեկտեմբերի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 191–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի հյուր, մշակութաբան-օպերատոր Ժորա Սարգսյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների անունից շնորհավորեց ակումբի անդամ Գոհար Մկոյանի տարեդարձը և նրան մաղթեց հաջողություններ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Ժորս», «Նոր տարի»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Կապույտ չեն եղել աչքերը հայի»/, Հմայակ Մկրտչյանը /«Ադամները»/, Վարդան Գրիգորյանը /«Մեր տունը»/, Սևակ Հովհաննիսյանը /«Ուղարկված նամակ»/, Իշխան Բադալյանը /«Ճախրիր, հոգիս»/, Գայանե Ղազարյանը /«Մարդկային ուղերձ»/, Օֆելյա Սարգսյանը /«Արծիվն ու Կայծակը»/, Տաթև Ենոքյանը /«Մի վայրկյան լռիր»/, Սյուզաննա Առաքելյանը /«Սկիզբը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Սևակ Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը, Աիդա Ավդալյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Օֆելյա Սարգսյանը, Տաթև Ենոքյանը ասմունքեցին Պարույր Սևակի ստեղծագործություններից:
Հմայակ Մկրտչյանը, Սյուզաննա Առաքելյանը, Գայանե Ղազարյանը, Օֆելյա Սարգսյանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին մի քանի երգ և կատարեցին շուրջպար:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |