185-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի նոյեմբերի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 185–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին գրած նամակի և դրա առիթով վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակության մասին: Նա նշեց, որ անկախ վերջինիս անհասկանալի մոտեցումից ու անտարբերությունից երկրում «Չորեքշաբթի» գրական ակումբի գործունեության մասին, ակումբը շարունակելու է իր գործունեությունը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մադոննա Մարտիրոսյանը /«Իմ ցավը»/, Լուսինե Հարությունյանը /«Երբ գրկումդ եմ, սիրելիս»/, Աիդա Ադամյանը /«Հալեպ»/, Վարդան Գրիգորյանը /«Ցնծա, երկիր»/, Հրաչյա Պետրոսյանցը /«Հոգուս տխրությունը»/, Սևակ Հովհաննիսյանը /«Քո ներկայությամբ»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Արեվվան /«Կյանքը և թատրոնը»,«Սիրում եմ գիշերը»/, Ոսկեհատ Սարիբեկյանը /«Ոչ սկիզբ, ոչ վերջ»/, Մարի Արշակյանը /«Տերևները»/, Սյուզաննա Առաքելյանը /«Լեռներ»/, Տարոն Գրիգորյանը /«Փորձ է կյանքը»/, Ալբինա Գրիգորյանը /«Մեր տան ճամփան»/, Վլադ Հախումյանը /«Իմ Հայոց աշխարհը»/, Արմենուհի Թամոյանը /«Իմ հայրենիք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց «Հովհաննես Շիրազի Մասիսերգությունը» գրականագիտական էտյուդը:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Աիդա Ավդալյանը, Արմենուհի Թամոյանը, Տարոն Գրիգորյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Տաթև Ենոքյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը,և Տարոն Գրիգորյանը կարդացին Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի բանաստեղծություններից:
Արմենուհի Թամոյանը, Ոսկեհատ Սարբեկյանը, Սյուզաննա Առաքելյանը, Արեվվան, Մարի Արշակյանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական և ժողովրդական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |