Չորեքշաբթի, 01.12.2021, 10:14
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16466
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Նոյեմբեր » 1 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
13:20
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

184-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի հոկտեմբերի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 184–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ասաց, որ մեկ տարի առաջ՝ 2015 թ-ի սեպտեմբեր 19-ին, ակումբի 114-րդ հանդիպման ժամանակ ընդունել և լսելեն Չեխիայում բնակվող պատմաբան-նկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ: Այսօր նույնպես նա ակումբի հյուրն է: Նա նշեց, որ Աշոտ Առաքելյանը ծնվել է Արցախի Ննգի գյուղում, ավարտել է Երևանի թիվ 40 դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, սովորել է նույն համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի նկարչական բաժնում, նկարչական մասնագիտական դասընթաց է անցել Մոսկվայում:1971-1972 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1972-1992 թթ-ին աշխատել է Մանկավարժական համալսարանում: 1992 թ-ից բնակվում է Չեխիայում և զբաղվում է նկարչությամբ: Հայաստանի, Արցախի, Մորավիայի, Չեխիայի նկարիչների միության անդամ է: Զբաղվում է հասարակական գործունեությամբ, ելույթներ է ունենում Հայոց Ցեղասպանության թեմաներով, ներկայացնում է Հայաստանը Եվրոպական մամուլում, Արցախի հայրապատկան գյուղում հովանավորել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշաքարի կառուցումը, իսկ մայրապատկան գյուղում՝ ամեն տարի հովանավորում է դպրոցի առաջին դասարանցիներին և ուսուցիչներին:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ Աշոտ Առաքելյանը խոսելու է «Եվրոպան և իսլամը» թեմայով: Ստորև ներկայացնում ենք մոտ մեկժամյա դասախոսության սղագրությունը:
ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ. «Ապագայում Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգը բխելու է Թուրքիայից, որն այսօր ամեն ինչ ծառայեցնում է իր քաղաքական շահերին:Տեղի ունեցողը համարում եմ իսլամի երրորդ արշավանքը Եվրոպա: Առաջինը իրականացրին արաբները 8-9-րդ դարում, երկրորդը՝ թուրքերը՝ 15-րդ դարում (1453 թ.): Թուրքիան շուրջ 500 տարի օգտվում է Եվրոպայի թույլ կողմերից: Որպես իսլամական աշխարհի ամենաուժեղ երկիր՝ Թուրքիան վտանգ չի տեսնում իսլամական շարժումներից: Չկասկածեք, ապագայում Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգը բխելու է հենց Թուրքիայից, որն այսօր ամեն ինչ ծառայեցնում է իր քաղաքական շահերին: Եվրոպան իրեն ցածրացնում է, երբ օգնություն է խնդրում Թուրքիայից: Թուրքերը միշտ էլ փայփայել են «Մեծ թուրանական» պետություն ստեղծելու գաղափարը, որը ներառում է Կովկասը, Ղրիմը, Ղազախստանը, Միջին Ասիան (բացի Տաջիկստանից), Սև և Կասպից ծովերը Պավոլժիեով և ՈՒրալով: Նրանց պլաններին խանգարել է միայն Հայաստանը, ինչի պատճառով և ցանկացել են վերացնել Հայաստանն ամբողջապես: Թուրքիայի այդ պլանները չեն համընկնում Ռուսաստանի շահերին, այդ պատճառով էլ վերջինս աջակցում է Հայաստանին և դրանով իսկ փակում թուրքերի ճանապարհը դեպի Ադրբեջան և Միջին Ասիա: Չեխիայի հոգևոր բարձր պաշտոնյաներից Տոմաշ Հալիկն ասում է, որ իսլամը խաղաղության կրոն է: Եթե նա հանգամանորեն կարդար Ղուրանը, կհանդիպեր հետևյալ խոսքերին և կլռեր. «Դուք, որ հավատում եք, մի ընդունեք հրեաներին և քրիստոնյաներին, որպես բարեկամների: Ովքեր Ձեզանից նրանց հետ բարեկամանան, Աստված հավատը կտանի այլ ուղղությամբ» (Ղուրան, Սուրահ XII, 56/51): Իսկ եթե նա այդ և նման մի քանի սուրահներ կարդացել է և դարձյալ նույնն է ասում, ապա հարց է, թե ո՞ր կողմում է կանգնած: Որոշ պնդումների համաձայն, առաջիկա 40 տարիներին Արևմտյան Եվրոպայում մուսուլմաններն ունենալու են մեծամասնություն, ինչը վտանգելու է եվրոպական քաղաքակրթությունը: Կարծիք կա, որ վիշեգրադյան երկրները՝ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա պետք է անջատվեն Եվրամիությունից ու բալկանյան երկրների հետ ստեղծեն նոր միություն, որը իրենց կպաշտպանի իսլամի նվաճումներից: Սակայն այս փաստը կուրախացնի Թուրքիային, նաև Ռուսաստանին և ընդհանրապես իսլամական ողջ աշխարհին: Հակառակը՝ պետք է ստեղծել ուժեղ Եվրամիություն միասնական ճակատով պայքարելու համար: Երբ 1453 թ-ին Թուրքիան հարձակվեց Բյուզանդիայի վրա, Եվրոպան որևէ կերպ չաջակցեց Բյուզանդիային, այլապես այսօր Թուրքիան կլիներ քրիստոնեական:
Եվրաքաղաքական գործիչների և Բրյուսելի պլանը՝ ինտեգրել մուսուլմաններին եվրաքաղաքակրթությանը, ոչ թե արդարացրեց իրեն, այլ բումերանգի նման շրջվեց հենց եվրոպացիների դեմ: Մուսուլմաններն այնպիսի ամուր և պահպանողական օրենքներ ունեն, որ երբևիցե չեն հարմարվի այլ օրենքների:
1960-ականներին Եվրոպայում բնակվում էր 4-6 միլիոն մուսուլման, և այդ ժամանակ 120 քաղաքացուց մեկն էր մուսուլման: Այժմ բնակվում է 52 միլիոն (ըստ Եվրամիության վիճակագրության), և 10-15 միլիոնն էլ առանց կարգավիճակի: Նշանակում է՝ 8 եվրաքաղաքացուց մեկը այժմ մուսուլման է: 2050-2060 թթ. Եվրոպան ունենալու է մոտ 100 միլիոն մուսուլման, իսկ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով՝ 2500-ականներին Եվրոպան ունենալու է մեկ միլիարդ և ավելի բնակչություն: Այսօրվա 500 միլիոն եվրոպացիներից մնալու է 100-120 միլիոն քրիստոնյա: Իսկ եթե Եվրամիությանը միանա Թուրքիան, նշանակում է՝ 4 քաղաքացուց մեկն այսօր մուսուլման կլինի: Բելգիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի բնակչության 15-25 տոկոսն այժմ մուսուլման է, այդ երկրներում ծնվող երեխաների 50 տոկոսը մուսուլման է:
Ժամանակին Մուամար Քադաֆին ասել է. «Եվրոպան գրավելու համար իսլամին այսօր սուր հարկավոր չէ, մի քանի տասնամյակ անց այն խաղաղ ճանապարհով կդառնա իսլամական աշխարհամաս»: Եթե ծնելությունը Եվրոպայում մնա նույնը, ինչ այժմ է (1,5 երեխա մեկ կնոջը, իսկ մուսուլմաններինը՝ 4-4,5 երեխա) կարող ենք ասել, որ Եվրոպան մոտ ապագայում կդառնա մուսուլմանական: Էյֆելյան աշտարակի վրա ծածանվելու է իսլամական դրոշը, իսկ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում ուսուցանվելու է արաբերեն կամ թուրքերեն:
Եվրոպային սպասում է ծանր ճակատագիր: Հանուն իրենց փրկության եվրոպացիները պետք է. 
ա) բարձրացնեն ծնելությունը, 
բ) դեպորտացիայի ենթարկեն բոլոր մուսուլմաններին կամ էլ ստիպեն ընդունել քրիստոնեություն և դառնալ եվրոպական մշակույթի կրողներ:
Եթե ոչ, հենց Եվրոպայում կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը՝ քրիստոնյաների և մուսուլմանների միջև:
Եվրոպան կդառնա իսլամական, իսկ եվրոպացիները պատմության մեջ կմնան որպես կորած քաղաքակրթություն: 
Լիբիա, Եգիպտոս, Իրաք, Սիրիա... Այդ բոլոր երկրների ավերման մեղքը կրում է ԱՄՆ-ը, որի ձեռքում է համաշխարհային կապիտալի 35-40 տոկոսը, որի ուղիղ կեսը պատկանում է հրեաներին, ինչի համար էլ ԱՄՆ-ն ամեն գնով պաշտպանում է հրեաներին: Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ըստ իս, հրահրել են հրեաները, ինչը միաժամանակ ձեռնտու է նաև մուսուլմաններին: Ճիշտ էր Ղրղզստանի նախկին նախագահը, որ ժամանակին ասել էր. «Հարգարժան եվրոպացիներ, մի թելադրեք, թե մենք մեր տան մեջ ինչպես պետք է պարենք, հանգիստ թողեք մեզ»:
Սիրիան շուրջ 50 տարի Ռուսաստանի աջակիցն է Մերձավոր Արևելքում: Եթե Ռուսաստանը չլիներ, այսօր Սիրիան (նաև Իրաքը) կգտնվեր իսլամիստների ձեռքում: Ռուսաստանի դերը շատ մեծ է, իսկ սառը պատերազմը ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև է, այլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի: ԱՄՆ-ը միայն Ռուսաստանն է համարում հակառակորդ, ասել է՝ երկիր, որը կարող է խափանել իր ծրագրերը: Այդ պատճառով էր ցանկացած գնով աշխատում մեկուսացնել Ռուսաստանը, անգամ ճգնաժամային վիճակ ստեղծել, իսկ Եվրոպան դարձնել գործիք իր պլանների իրականացման ճանապարհին: Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ պահպանի լավ հարաբերություններ, ոչ միայն դաշնակցի մուսուլմանական շարժման դեմ, այլև հանուն տնտեսական հարաբերությունների զարգացման:
Եվ վերջում մի փոքրիկ անդրադարձ Հայոց ցեղասպանությանը:19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում սկսվեց ազգային-ազատագրական պատերազմ Թուրքիայի դեմ: Բուլղարիան, Հունաստանը և էլի երկրներ անկախություն նվաճեցին: Հայաստանի անկախացումը Թուրքիայի համար նշանակում էր կորցնել 250 000 քառ. կմ տարածք, կորցնել տնտեսական ու ֆինանսական հզոր ենթակառուցվածք: Եվ թուրքերը նպատակասլաց իրականացրին հայերի բնաջնջումը՝ 1,5 միլիոն: Հայ ժողովուրդը հաշտ է ռուսների հետ: Թուրքերը դեմ առան ցարական Ռուսաստանի զորքերին և այսօրվա փոքրիկ Հայաստանը փրկվեց»:
Դասախոսության ավարտին Աշոտ Առաքելյանը իր օրերս ավարտած «Ներդաշնակություն» կտավը նվիրեց Տիգրան ՊետրոսՅանցին: Իր հերթին Տիգրան ՊետրոսՅանցը Աշոտ Առաքելյանին նվիրեց «1100 Armenian Generals and Admirals» անգլերեն գրքի 2 օրինակ և խնդրեց դրանցից մեկը նվիրել Չեխիայի Ազգային գրադարանին: Աշոտ Առաքելյանին իր մանկական գրքերից նվիրեց Մարգարիտ Հովսեփյանը: «»

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Մեր երկրի տերտ»/, Լուսինե Հարությունյանը /«Իմ առաջին զինվորը»/, Մարինե Հակոբյանը /«Աշնան տերև դարձան»/, Վարդան Գրիգորյանը /«Հայոց զինվոր»/, Անահիտ Պապոյանը /«Սովորական», «Աննաձնական»/, Գայանե Ղազարյանը /«Կարոտում եմ»/, Էվելինա Միրզոյանը /«Հնչյուններով դանդաղ»/, Արեվվան /«Հիշողության մի պատառիկ»/, Իշխան Բադալյանը /չորս քառյակ/, Մհեր Խեչոյանը /«Տգետ կանայք»/, Ոսկեհատ Սարիբեկյանը /«Տպավորություն»/, Աիդա Ավդալյանը /«Հավատս կորավ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Մելսիդա Հակունցը /«Ժպիտը»/, Վլադ Հախումյանը /«Հայոց լեզուն»/, Աստղիկ Հակոբյանը /«Խիղճը»/, Տաթև Ենոքյանը /«Մարդիկ անցնում են»/, Արմենուհի Թամոյանը /«Վառվեցեք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը, ԱԱրեվվան, Լուսինե Հարությունյանը, Մելսիդա Հակունցը, Մարինե Հակոբյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը կարդացին մեկական բանաստեղծություն: 
Տաթև Ենոքյանը և Ոսկեհատ Սարիբեկյանը կարդացին Պարույր Սևակի և Գևորգ Էմինի բանաստեղծություններից: 
Արմենուհի Թամոյանը, Ոսկեհատ Սարբեկյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մարինե Հակոբյան Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական և ժողովրդական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 662 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz