174-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի օգոստոսի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 174–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի նորեկ, պարի պետական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Վլադ Հախումյանին: Ներկայացրեց նաև ակումբի անդամ Արմենուհու /Արմենուհի Մելքոնյան/ մայրիկին՝ Տաթևիկ Հարությունյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Նարեկի հովհանոցը»/, Վարդան Գրիգորյանը /«Ցավ ու ցասում»/, Իշխան Բադալյանը /«Իմ սրտակից»/, Վլադ Հախումյանը /«Դեպի պատերազմ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Տաթև Ենոքյանը /«Եթե գայիր»/, Աննա Թադևոսյանը /«Լուսանցք»/, Լուսինե Հարությունյանը /«Քեզ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում: Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց նոր պատմվածքի նախագիծը:
Հանդիպմանը հյուրաբար մասնակցող «Եղեգնուտ» գրական ակումբի անդամ Սյուզի Հակոբյանը խոսեց սիրո և կարոտի թեմայով իր պատմվածքի մասին:
Տիգրան ՊետրոսՅանցը էկրանի վրա ցուցադրեց «Չորեքշաբթի Գ» գրքի կազմը:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Սյուզաննա Առաքելյանը ներկայացրեցին մեկական բանաստեղծություն: Տաթև Ենոքյանը բանաստեղծություններ կարդաց Համո Սահյանից, Պարույր Սևակից, Գևորգ Էմինից, Սևակ Հովհաննիսյաանը՝ Եղիշե Չարենցից /«Թիֆլիսցի կինտոն»/: Սյուզաննա Առաքելյանը, Վլադ Հախինյանը կատարեցին մի քանի ազգագրական և ժողովրդական երգ: Սևակ Հովհաննիսյանը դաշնամուրի վրա կատարեց երգ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |