173-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի օգոստոսի 7-ին, կիրակի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 173–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը պատմեց ՀՀ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի պատվիրակության հետ օգոստոսի 1-ից 6-ը Արցախ, պաշտպանության բանակի զորամասեր կատարած այցի մասին: Մոտ մեկ ժամանոց դասախոսությունն ուղեկցվեց տեղում կատարված լուսանկարների ցուցադրությամբ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Հայը»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Նամակ զինվորին»/, Լուսինե Հարությունյանը /«Մատանի կա մատիս»/, Աիդա Ավդալյանը /«Կակաչ»/, Սևակ Հովհաննիսյանը /«Էսթերային»/, Իշխան Բադալյանը /«Եթե լարված ես», «Բժիշկը»/, Հմայակ Մկրտչյանը /«Իմ Հայաստան»/, Սյուզաննա Առաքելյանը /«Ընկերուհիս»/, Տաթև Ենոքյանը /«Բարև, ես եմ...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Մարինե Հակոբյանը, Տաթև Ենոքյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Լուսինե Հարությունյանը, Սյուզաննա Առաքելյանը ներկայացրեցին մեկական բանաստեղծություն: Սյուզաննա Առաքելյանը, Հմայակ Մկրտչյանը կատարեցին մի քանի երգ: Սևակ Հովհաննիսյանը դաշնամուրի վրա կատարեց Մանսուրյանի երժշտությունը /«Կտոր մը երկինք»/:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |