171-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի հուլիսի 23-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 171–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Երևանի Խորենացու փողոցում ծավալված և շարունակվող իրադարձությունների, դրանց պատճառ-հետևանքային իրողությունների մասին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ Լուսինե Հարությունյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Տաթև Ենոքյանը /«Չուղարկված նամակ», Մարգարիտ Հովսեփյանը /«Սրտիս հատորը»»/, Աիդա Ավդալյանը /«Ոտքի, Հայաստան»/, Վարդան Գրիգորյանը /«Հավերժ եք»/, Հրաչյա Հարությունյանը /«Եկեք», «Ես սերն եմ երգել»/, Իշխան Բադալյանը /«Գիտես, սիրելիս»/, Մելսիդա Հակունցը /«Ինքնախոստովանություն»/, Աննա Թադևոսյանը /«Մոխրագույն մկնիկը»/, Սյուզաննա Առաքելյանը /«Քեզ ցանկանում եմ»/, Թամարա Նահապետյանը /«Ինչպես միշտ»/, Արեվվան /Արփինե Լազարյան, «Իմ փոքրիկ տխրությունը»/, Լուսինե Հարությունյանը /«Թողեցի տունն իմ հարազատ»/. Հրաչյան /Հրաչյա-Ժորա Հակոբյան, «Զրույց Պարույր Սևակի հետ»/: Հրաչյան կարդաց նաև Զարուհու «Persona non gradq» բանաստեղծությունը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Սյուզաննա Առաքելյանը, Աիդա Ավդալյանը, Իշխան Բադալյանը, Արեվվան, Մելսիդա Հակունցը, Մարգարիտ Հովսեփյանը, Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը ներկայացրեցին իրենց մեկական բանաստեղծություն:
Նելլի և Տաթև Ենոքյան քույրերը կարդացին Պարույր Սևակի բանաստեղծություններից:
Սյուզաննան, Հրաչյան, Արեվվան, Նելլին կատարեցին հայրենասիրական, ժողովրդական մի շարք երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |