169-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի հուլիսի 9-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 169–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նախորդ օրը տեղի ունեցած Մարինե Հակոբյանի «Լռության ձայնը» բանաստեղծական գրքի շնորհանդեսի մասին: Շնորհանդեսի մասին խոսեցին և դրվատական խոսքեր ասացին Մարգարիտ Հովսեփյանը, Վարդան Գրիգորյանը, Աիդա Ավդալյանը, Իշխան Բադալյանը,Զարուհին, Տաթև Ենոքյանը, Մարինե Հակոբյանը: Ընդգծվեց միջոցառման բարձր կազմակերպվածությունը, դաստիարակչական ուղղվածությունը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Բարի լույս»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Իշխանը», «Գարիկը», «Նարեկը»/, Աիդա Ավդալյանը /«Բարբառս է կորչում», «Թե մայրս լիներ»/. Վարդան Գրիգորյանը /«Նորից ու հավերժ»/, Հրաչյա Հարությունյանը /«Մարինե», «Եթերը»/. Իշխան Բադալյանը /«Այսօր», «ԻՆ-ի տառը», «Խոսքը»/, Լուսինե Հակոբյանը /«Կարոտի հետքերով», «Գինարբուքի մտքերից»/, Աննա Թադևոսյանը /«Մատանին»՝ իր արձակ և մոր չափածո տարբերակները/, Էվելինա Միրզոյանը /«Մեկընդմիշտ»/, Զարուհին /«Էվելինա»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Տաթև Ենոքյանը /«Ուզում եմ 1», «Ուզում եմ 2»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը, Աիդա Ավդալյանը, Իշխան Բադալյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Զարուհին ներկայացրեցին իրենց բանաստեղծություններից:
Տաթև Ենոքյանը, Տիգրանուհի Մարգարյանը, Իշխան Բադալյանը կարդացին Պարույր Սևակի բանաստեղծություններից:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |