167-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի հուլիսի 2-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 167–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Ծիծեռնակ դառնամ», «Սարին փաթաթված շնկշնկան հովեր»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մենք ուժեղ ենք»/, Վարդան Գրիգորյանը /«Ճամփորդներին», Զարուհին /«Անվերնագիր», «Երբ օրը հանգեց», «Ու էլի»/, Իշխան Բադալյանը /«Ճախրիր հոգիս», «Լուսաբույր է հողը Հայոց», «ԱՅԲ-ից մինչև Ք-ե»/, Սյուզաննա Առաքելյանը /«Ասում են»/, Հմայակ Մկրտչյանը /«Սիրտ գողացողը», «Քո հետքերը»/, Աիդա Ավդալյանը /«Չարենցական», «Առաջին սիրուց արբեցած»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի Գ» գրքի վերջնական տարբերակը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց հուլիսի 8-ին Մարինե Հակոբյանի «Լռության ձայնը» բանաստեղծական գրքի շնորհանդեսի մասին:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մարինե Հակոբյանը ներկայացրեցին մեկական բանաստեղծություն:
Տաթև Ենոքյանը կարդաց Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններից:
Սյուզաննա Առաքելյանը, Հմայակ Մկրտչյանը, Մարին Հակոբյանը, Մարգարիտ Հովսեփյանը կատարեցին հայկական ժողովրդական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |