Կիրակի, 29.06.2025, 17:28
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11373
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 16
Гостей: 16
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունիս » 19 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
14:39
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

165-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի հունիսի 18-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 165–րդ հանդիպումը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Քարավանս»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Հավիկներս»/, Սյուզաննա Առաքելյանը /«Զբոսանք»/, Վարդան Գրիգորյանը /«Սայաթ Նովա»/, Իշխան Բադալյանը /«Գալիս ես այն ժամ», «Ինչ է, չգիտես»/, Մարիամ Գրիգորյանը /«Անձրև»/, Տաթև Ենոքյանը /«Ուզում եմ»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Բաժակդ մոտ բեր»/, Զարուհին /«Հերթական կիրակին», «Մարիամ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպմանը մասնակցեց և դստեր ստեղծագործությունները լսեց Զարուհու մայրը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի Գ» գրքի տպագրության պայմանները:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը ներկայացրեցին մեկական բանաստեղծություն: Տաթև Ենոքյանը կարդաց Համո Սահյանի Պարույր Սևակին նվիրված բանաստեղծությունը: Սյուզաննա Առաքելյանը, Նանա Մկրտչյանը, Հմայակ Մկրտչյանը, Մարին Հակոբյանը Սևակ Հովհաննիսյանի նվագակցությամբ կատարեցին Սայաթ Նովայի երգերից:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 803 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2016  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz