Երեքշաբթի, 12.11.2019, 10:57
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11155
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 30 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
10:39
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

162-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մայիսի 28-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 162–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամության վկայական հանձնեց Տաթև Ենոքյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության օրվա առթիվ և հավերժություն մաղթեց Հայոց պետականությանը: Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհած մարտիկների հիշատակը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Արեվվան /Արփինե Լազարյան, «Իմ տխրությունը»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Հայաստան»/, Վահագն Մովսիսյանը /«Իմ երկիր», կատարեց իր գրած «Արամ Մանուկյան» երգը/, Վարդան Գրիգորյանը /«Կարոտիս ակունքը», «Շողա հավետ»/, Մարինե Հակոբյանը /«Խոսիր, երկիր»/, Իշխան Բադալյանը /«Արևը սիրո եղանակ», «Հոգիս»/, Սևակ Հովհաննիսյանը /«Համընկնումներ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Դու», «Ուզում եմ»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Այնպես ուզում եմ», «Բռիս մեջ պահած»/, Անի Պետրոսյանը /«Ծերատ լուսին», «Մի բուռ կապույտ»/, Հրաչյա Հարությունյանը /«Մեր պարը պարեք», «Ձեր հոգին»/, Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Քո աչքերը», «Ժամանակ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Մարինե Հակոբյանը ներկայացրեց մեկ բանաստեղծություն: Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային կատարմամբ Արմենուհին, Մարինե Սահրադյանը, Թեհմինե Մակոյանը, Սուսան Ղազարյանը, Վահագն Մովսիսյանը, փոքրիկ Աստղիկը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական երգեր և հայերեն պարեցին:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

ՀԳ. Հանդիպման ավարտից հետո «Չորեքշաբթի» գրական ակումբի, «Զորավար» հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ այցելեցին Երևան քաղաքի Պանթեոն՝ 1918 թ-ի մայիսյան հաղթանակների կերտող, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմին այցի:

Просмотров: 511 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2019 Хостинг от uCoz