Հինգշաբթի, 25.04.2024, 02:49
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 22 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:08
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

161-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մայիսի 21-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 161–րդ հանդիպումը:

Տիգրան Պետրոսյանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Լիլիթ Ավագյանին, Սիլվա Գևորգյանին, Հասմիկ Հովսեփյանին շնորհավորեց բակալավրը, Գայանե Գենջոյանին՝ մագիստրատուրան հաջողությամբ ավարտելու համար:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նախորդ շաբաթ ստեղծված «ԶՈՐԱՎԱՐ» հայրենասիրական-կամավորական ջոկատի մասին, որի անդամների հիմնական մասը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ են: Նա նշեց, որ Հայրենիք, հայրենասիրություն եզրույթներն անբաժան են ստեղծագործական մտածողությունից և ստեղծագործողները պարտավոր են հոգով ու մարմնով ապրելու Հայրենիքի պաշտպանի զգացողությունն ու այդ աշխատանքի ծանրությունը՝ այն վերակերտելու պարագային:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Գայանե Ղազարյանը /«Ուզում եմ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Ապրիլ էր»/, Ազնիվ Պետրոսյանը /«Իմ Հայոց լեռներ»/, Անահիտ Պապոյանը /«Փակիր աչքերդ»/, Վարդան Գրիգորյանը /«Մարդուն պետք է»/, Զարուհին /«Միասին», «Փոքրիկ սուտասան»/, Լուսինե Հակոբյանը /«Ծխիր»/, Մհեր Խեչոյանը /«Հայոց բանակին»/, Մարինե Հակոբյանը /«Թշնամուն»/, Հասմիկ Բաբաջանյանը /«Իրականում»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Իմ լավ ընկեր»/, Տարոն Գրիգորյանը /«Քչություն»/, Տաթև Ենոքյան /«Խուճուճ մտքեր»/, Սյուզաննա Առաքելյանը /«Սերս ձեզ նվեր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման երկրորդ բաժնում Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց «Չորեքշաբթի Գ» /երրորդ/ մակետը: Գիրքը գրեթե պատրաստ է տպագրության:

Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց ակումբի անդամ Տիրուհի Սիրեկանյանին ամուսնության առթիվ և բաժակ բարձրացրեց նրա համար:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Զարուհին, Մարինե Հակոբյանը ներկայացրեցին մեկական բանաստեղծություն: Տաթև Ենոքյանը կարդաց Եղիշե Չարենցի բանաստեղծություններից մեկը: Լիլիթ Ավագյանը դաշնամուրով կատարեց հայկական երգ: Վարդան Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը, Լուսինե Հակոբյանը, Մարգարիտ Հովսեփյանը կատարեցին մի քանի ժողովրդական և կատակերգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 808 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Sidlpu  
0
purchase atorvastatin sale <a href="https://lipiws.top/">lipitor 80mg ca</a> buy lipitor 80mg pills

1 Irllny  
0
buy lipitor pills for sale <a href="https://lipiws.top/">purchase lipitor generic</a> buy generic lipitor

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz