Երեքշաբթի, 12.11.2019, 11:22
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16259
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 16 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:43
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

160-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մայիսի 14-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 160–րդ հանդիպումը:

Տիգրան Պետրոսյանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական հանձնեց Սյուզաննա Առաքելյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց ներկաներին «Չորեքշաբթի» գրական ակումբի 160-րդ հանդիպման առիթով և խոսեց արդեն կատարված բազմաբնույթ աշխատանքների և ապագա անելիքների մասին: Ակումբի երկարակեցության հոբելյանը ողջունցին նաև Վարդան Գրիգորյանը, Իշխան Բադալյանը, Մարինե Հակոբյանը, Անահիտ Պապոյանը:

Հաշվի առնելով ապագա արձակութդներն ու օրվա ցերեկային ժամերի երկարումը առաջարկվեց շաբաթօրյա հանդիպումների ժամը փոխել: Որոշվեց հաջորդ շաբաթ օրվանից հավաքվել ժամը 12.00-ին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Ժպտա, զինվոր», «Ներիր իմ հող»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Այնպես կուզեմ»/, Անահիտ Պապոյանը /«Հովվերգություն», «Ստվերների հետքերով», «Սիրերգ»/, Վարդան Գրիգորյանը /«Հրեղեն գեղեցկուհուս»/, Թամարա Նահապետյանը /«Անվերնագիր»/, Իշխան Բադալյանը /«Արցախաժամ», «Այս անձնագիրը»/, Հասմիկ Բաբաջանյանը /«Կարծում եմ»/, Տարոն Գրիգորյանը /«Վատատեսական իրատեսություն»/, Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Չկա»/, Սյուզաննա Առաքելյանը /«Չկա...»/, Էվելինա Միրզոյանը /«Հոգնածություն»/, Անուշիկ Թովմասյանը /«Ոսկրացած ժամանակ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման երկրորդ բաժնում Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց «Չորեքշաբթի Գ» /երրորդ/ գրքի արդեն ամբողջական մակետը: Նշեց, որ ակումբի շատ անդամներ արդեն ներկայացրե են երրորդ գրքում ընդգրկվելիք ստեղծագործությունները և գիրքը հուլիս ամսին կարող է արդեն հրատարակվել:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը ներկայացրեց իր բանաստեղծություններից մեկը: Տարոն Գրիգորյանը արտասանեց Վահան Տերյանի «Կարուսել», Տաթև Ենոքյանը՝ Գևորգ Էմինի «Սասնա պար» բանաստեղծությունները: Արմենուհին, Թեհմինե Մակոյանը, Սուսան Առաքելյանը, փոքրիկ Ջորջիկը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական երգեր:

Մարգարիտ Հովսեփյանի թոռնիկը՝ Ջորջիկը, ցուցադրեց հանդիպման ընթացքում նկարած պատկերները և արժանացավ ծափերի:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 426 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2019 Хостинг от uCoz