Կիրակի, 29.06.2025, 17:19
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 8 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:47
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

159-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մայիսի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 159–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ստեղծագործողի ազատ մտածողության, դաստիարակության ծիրում մարդու անձնական օրինակի կարևորության մասին: Թեմային անդրադարձ կատարեցին նաև Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը, Սևակ Հովհաննիսյանը, Մարգարիտ Հովսեփյանը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Հմայակ Մկրտչյանը /«Վերջին մարդը», մշակված տարբերակ/, Մարգարիտ Հովսեփյանը /«Ելեք, հայեր»/, Ազնիվ Պետրոսյանը /չորս քառյակ/, Վարդան Գրիգորյանը /«Հարատևեք, տղերք»/, Արեվվան /Արփինե Լազարյան, «Երկու տող». վեցի հավաքական ստեղծագործություն/, Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Հասմիկ Բաբաջանյանը /«Հայոց զինվորներին»/, Աննա Թադևոսյանը /«99 գրամ...», «Կանգնած ես»/, Զարուհին /«Հին օրեր նվագ», «9.30 րոպե», «Եվ դու, Ջոնի», «Իմ դեղձենի»,/, Մելսիդա Հակունցը /«Երազ», «Երանի չէ...»/, Մարիամ Գրիգորյանը /«Ապրիլ թե ապրել»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Տիգրան ՊետրոսՅանցը էկրանի վրա ցուցադրեց «Չորեքշաբթի Գ» գրքի տարբերակը և հավաստիացրեց, որ բոլորի ցանկության դեպքում, մինչև օգոստոսի կեսերը այն կարելի է հրատարակել:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Տաթև Ենոքյանը և Հմայակ Մկրտչյանը մեկական ստեղծագործություն արտասանեցին Պարույր Սևակի գործերից: Հրաչյան /Հրաչյա-Ժորա Հակոբյան/, Հմայակ Մկրտչյանը, Տիգրանուհի Մարգարյանը, Մհեր Խեչոյանը, Տաթև Ենոքյանը, Մարգարիտ Հովսեփյանը՝ Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ, կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական երգեր և հայերեն պարեցին:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 900 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz