Ուրբաթ, 19.04.2024, 07:14
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 2 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
14:59
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

158-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի ապրիլի 30-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 158–րդ հանդիպումը:

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, ստեղծագործող-ասմունքող Տարոն Գրիգորյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց մարդկային մի շատ կարևոր հատկանիշի՝ երախտագիտության մասին: Թեմային անդրադարձ կատարեցին նաև Վարդան Գրիգորյանը, Իշխան Բադալյանը, Մարիամ Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Հասմիկ Բաբաջանյանը /«Հայրեր և որդիներ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Հայոց արծիվներ»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Անգութ ազգեր...»/, Անահիտ Պապոյանը /«Հող էի, հող դառնամ», «Հերոսապատում»/, Հրաչյա Հարությունյանը /«Գարնան կանչը», «Ժամանակը»/, Վարդան Գրիգորյանը /«Հավերժականչ»/, Իշխան Բադալյանը /«Ազգահավաք է», «Տիգրան, Արտավազդ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անկարող եմ ներել»/, Ալ-Վարդը /«Անվերնագիր», «Անվերնագիր»/, Անի Պետրոսյանը /«Ես կանեմ այնպես...», «Գարունս թողած», «Նկարում եմ»/, Տարոն Գրիգորյանը /«Եղեռնական լուսաբացին»/, Էվելինա Միրզոյանը /«Դատարկում եմ», «Աշխարհը սուտ է»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինը վերջին հանդիպումներից թեմատիկ առումով խիստ հարուստ ստացվեց: Տարոն Գրիգորյանը հատված արտասանեց Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշ» պոեմից, ինչպես նաև ներկայացրեց Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին...» բանաստեղծությունը, Տաթև Ենոքյանը մեկական ստեղծագործություն արտասանեց Սիլվա Կապուտիկյանից, Պարույր Սևակից և Գևորգ Էմինից, Վարդան Գրիգորյանը արտասանեց Հովհաննես Շիրազի «Երազիս մեջ», Սյուզաննա Առաքելյանը՝ իր «Հայ զինվոր» բանաստեղծությունները: Նանա Մկրտչյանը, Սյուզաննա Առաքելյանը կատարեցին մեկական երգ Սայաթ-Նովայից:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 879 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Taofad  
0
order generic lipitor <a href="https://lipiws.top/">cheap lipitor 80mg</a> lipitor 40mg oral

1 Qzydac  
0
lipitor 10mg uk <a href="https://lipiws.top/">lipitor 10mg without prescription</a> order generic lipitor 10mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz