157-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի ապրիլի 23-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 157–րդ հանդիպումը:
Տիգրան Պետրոսյանցը խոսեց Արցախյան Երկրորդ՝ քառօրյա պատերազմի, նրա հերոսների մասին: Նշեց, որ երիտասարդ ստեղծագործողներն իրենց ստեղծագործություններում պետք է անդրադառնան Արցախյան պատերազմի հերոսներին, ինչպես նաև նրանց, ովքեր թիկունքից օգնել են ճակատին: Թեմային անդրադարձան եւ կարծիքներ արտահայտեցին Վարդան Գրիգորյանը, Իշխան Բադալյանը, Հրաչյա Խ. Հարությունյանը, Հասմիկ Բաբաջանյանը, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան/, Մարգարիտա Հովսեփյանը, Անահիտ Պապոյանը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Իմ հայ ազգ»/, Թամարա Նահապետյանը /«Թե դառնանաս»/, Հրաչյա Հարությունյանը /«Զինվորը հայոց», «Եթերը»/, Վարդան Գրիգորյանը /«Մեծացիր, փոքրիկ»/, Անահիտ Պապոյանը /«Գուցե գամ կրկին», «Մայրացեք, հարսներ»/, Մհեր Խեչոյանը /«Մի վստահիր գաղտնիքդ ուրիշին»/, Իշխան Բադալյանը /«Ով զինվորներ լույս բանակի», «Սրով եկողը...»/, Աննա Թադեւոսյանը /«Ջրով լի բաժակը», «Քամիներ»/, Ալ-Վարդը /«Դարպասներից այն կողմ», «Փաուստ»/, Հասմիկ Բաբաջանյանը /«Ես շատ կուզեի»/, Տաթեւ Ենոքյանը /«Մի վայրկյան լռիր»/, Սեւակ Հովհաննիսյանը /«Կյանքը գնդակների տարափի տակ»/:
Հանդիպման երկրորդ բաժնում Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց «Չորեքշաբթի Գ» /երրորդ/ գրքի կմաք-մակետը: Ակումբի շատ անդամներ արդեն ներկայացրե են երրորդ գրքում ընդգրկվելիք ստեղծագործությունները, նա նշեց որ եթե մյուս հեղինակներն էլ ներկայացնեն իրենց նոր գործերը՝ գիրքը մինչեւ տարեւվերջ կհրատարակվի:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |