155-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի ապրիլի 9-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 155–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցի առաջարկով հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան Երկրորդ պատերազմում հերոսաբար նահատակված զինվորների եւ սպաների հիշատակը:
Տիգրան ՊետրոսՅանցը անդրադերձ կատարեց ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած Արցախյան Երկրորդ պատերազմի հավանական դրդապատճառներին, քարտեզի վրա պատկերեց թշնամու անակընկալ հարձակման հիմնական ուղությունները, ծավալված հիմնական ճակատամարտերը եւ, ամենակարեւորը՝ հայ զինվորների եւ սպաների անօրինակ սխրանքը, հերոսական պաշտպանությունն ու հակահարձակումը: Նա խոսեց Արցախյան Առաջին եւ Երկրորդ պատերազմների ընդհանրությունների եւ տարբերությունների մասին, հիշեց նախորդ պատերազմի որոշ դրվագներ, որոնց ինքն է մասնակցել: Նա կոչ արեց հանդիպման մասնակիցներին ստեղծագործական հերոսներ դարձնել այս պատերազմի հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը, որոնք անօրինակ հերոսություն գործեցին պատերազմական օրերին:
Պատերազմի, պատերազմական օրերի ու հերոսների մասին խոսք ասացին Արեվվան /Արփինե Լազարյան/, Սեւակ Հովհաննիսյանը, Հասմիկ Հովսեփյանը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Սյուզաննա Առաքելյանը /«Հայի խիղճը»/, Մհեր Խեչոյանը /«Հայը կհաղթի»/, Մելսիդա Հակունցը /«Ես վշտի մեջ եմ», «Դու իմ հայ զինվոր»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Ելեք հայեր», «Հայոց արծիվներ»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Երգ զինվորին»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Իմ զինվոր»/:
Մելսիդա Հակունցը կատարեց Մարգարիտ Հովսեփյանի եւ իր հեղինակած «Ելեք հայեր» երգը: Հերոսական մի երգ կատարեց Սյուզաննա Առաքելյանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |