154-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի ապրիի 2-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 154–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական հանձնեց Նանե Պետրոսյանցին, Տիգրան Կրտսեր Պետրոսյանցին:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Արցախ կատարած այցի, այնտեղ գրական ակումբի անդամ Հայասեր Հովսեփյանի եւ Մարիամ Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումների մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Մեր երկրի տերը»/, Անահիտ Պապոյանը /«Կգամ քեզ մոտ», «Դու հիշում ես ինձ»/, Վարդան Գրիգորյանը /«Երկրիս պայծառ գալիքը»/, Հրաչյա Խ. Հարությունյանը /«Աքրոստիկոս»/, Իշխան Բադալյանը /«Այս գունդը հին»/, Հասմիկ Բաբաջանյանը /«Բարձ»/, Էվելինա Միրզոյանը /«Իսկ դու չկաս»/, Անի Պետրոսյանը /«Երբ ասացի հեռացիր», «Ինձ նվեր չթողեցիր», «Կյանքը տրված է»/, Հրաչյան /Ժորա Հակոբյան, «Ծնունդի նախորդ օրը», «Գարնանային անձրեւ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Սիրո խարիսխ», «Դու, որ...»/, Մհեր Խեչոյանը /«Ես եմ մեղու, թե դու մարդ»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Հայոց անպարտ զինվորներին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Վարդան Գրիգորյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մարգարիտ Հովսեփյանը կարդացին իրենց մեկական բանաստեղծություն:
Հանդիպման անակնկալը Մանկավարժականի ուսանող, ակումբի անդամ, ներկայում Հայաստանի զինված ուժերում ծառայող եւ արձակուրդ եկած Անուշավան Հովսեփյանի մասնակցությունն էր /նա կատարեց դիվիզիոնի քայլերգը/:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|