Երեքշաբթի, 01.07.2025, 01:33
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մարտ » 15 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
14:55
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

152-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մարտի 14-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 152–րդ հանդիպումը:

Հանդիպումն ամբողջովին նվիրվեց «Չորեքշաբթի» գրական ակումբի երրորդ տարեդարձին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի պատմությունը, նշեց, որ ակումբը ստեղծվել է 2013 թ-ի այս օրը՝ մարտի 14-ին, իսկ այդ օրը չորեքշաբթի էր ու օրվա անունով էլ ակումբը անվանակոչվեց: Ակումբի անընդհատ գործունեության և 152 հանդիպումների արդյունքում ստեղծվել է գրական-մշակութային հանրություն, որն ակումբի ամենամեծ ձեռքբերումն է: Իսկ «Չորեքշաբթի» անունով երկու գրքերի տպագրությունը արդեն իսկ աշատանքի արդյունքն է:

Հանդիպման մասնակիցները Մարիամ Գրիգորյանը, Գոռ Արզրումցյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Անուշ Բաբայանը, Իշխան Բադալյանը, Էվելինա Միրզոյանը, Տիրուհի Սիրեկանյանը, Մելսիդա Հակունցը, Վահագն Մովսիսյանը, Ազնիվ Պետրոսյանը, Վահե Խալաֆյանը, Մադոննա Մարտիրոսյանը շնորհավորանքի խոսքի հետ ակումբին մաղթեցին երկարակեցություն և նորանոր ձեռքբերումներ:

Հանդիպման մասնակիցները սիրով կիսեցին օրվա առիթով Մարիամ Գրիգորյանի պատրաստած «Չորեքշաբթի» տորթը:

 

ՀԳ.1 
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ /ֆեյսբուքյան գրառում/: Հարգարժան և շատ սիրելի պարոն ՊետրոսՅանց, շնորհավորում եմ «Չորեքշաբթի» գրական ակումբի ծննդյան 3 ամյակը, բարի երթ մեր սիրելի ակումբին: Թող կյանքի կոչվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները: Միշտ առողջ լինեք և մեր կողքին:

ՀԳ.2 
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ /ֆեյսբուքյան գրառում/: Այսօր մեծ տոն է գրական աշխարհում: Երեք տարին է լրանում, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանի /ՀՊՄՀ/ գրադարանում /տնօրեն Տիգրան Պետրոսյանց/, հիմնադրվել ու սիրով, սպասումներով, թռիչքներով, անընդհատ գործում է ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբը: Ակումբի մասին կարելի է երկար խոսել, սակայն այսօր լիաթոք ասում ենք, 
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, ԱՆԽԱՓԱՆ ՈՒ ՀԱՐԱՏԵՎ ԵՐԹ ՔԵԶ...

Просмотров: 1111 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Anna Martirosyan  
0
Սիրով շնորհավում եմ ակումբի բոլոր անդամներին, հատկապես շատ ուրախ եմ իմ գործընկերուհի և շատ սիրելի ընկերուհի ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԻ համար:

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2016  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz