Ուրբաթ, 19.04.2024, 16:13
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մարտ » 10 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:53
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Շնորհանդես
150-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մարտի 7-ին, երկուշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 150–րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբին ակումբի անդամ Վարդան Գրիգորյանը երկու տասնյակից ավեի կանանց աղջիկների կանանց տոնի նախօրյակին նոր բացված ձնծաղիկների փնջեր նվիրեց:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական հանձնեց Մեանյա Պետրոսյանցին:

Հնադիպումն ամբողովին նվիրվեց «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Բ» գրքի ներկայացումը:

ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին շնորհավորեց ակումբի երկրորդ գրական ժողովածուի տպագրության առիթով: Նա նշեց, որ արդեն այս հրատարակությամբ «Չորեքշաբթի» գրական ակումբը լիարժեք հաստատվում է Հայաստանի գրական շրջանակներում: Ժողովածուն ընդգրկում է 57 հեղինակների չափածո և արձակ ստեղծագործություններ: Բացի այդ ժողովածուն բացվում է Տիգրան ՊետրոսՅանցի առաջաբանով, երիտասարդ սոցիոլոգ Գոհար Մկոյանի փոքրիկ ուսումնասիրությամբ, ավարտվում է պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Ա» գրքի մասին «Կրթություն» թերթում տպագրած գրախոսականով և Հրաչյայի /Հրաչյա-Ժորա Հակոբյան/ նամակով:

Տիգրան ՊետրոսՅանցը էկրանի վրա ցուցադրում էր «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Բ» գրքում ընդգրկված յուրաքանչյուր հեղինակի, ներկայացնում էր նրան և նրա ստեղծագործությունը: Հանդիպմանը ներկա հեղինակները շնորհավորանքի խոսք ասացին գրքի հրատարակման առթիվ: Հուզիչ ելույթ ունեցան Ալ Վարդը /Ալվարդ Հարությունյանը/, Արեվվան /Արփինե Լազարյան/ՙ Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան/, Անուշ Բաբայանը, Մարիամ Գրիգորյանը, Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Անուշիկ Թովմասյանը, Վահե Խալաֆյանը, Մհեր Խեչոյանը,Մարինե Հակոբյանը, Սևակ Հովհաննիսյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Անի Մարգարյանը, Մադոննա Մարտիրոսյանը, Հմայակ Մկրտչյանը, Մելանյա Պետրոսյանցը, Նանե Պետրոսյանցը, Հարություն սարկավագ Քեշիշյանը, Հրաչյան /Հրաչյա-Ժորա Հակոբյան/:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ այս միջոցառումը դեռևս շնորհանդես չէ ու, քանի որ գրքի Ա հատորի շնորհանդես ևս չի եղել, Ա և Բ հատորների շնորհանդեսը կփորձեն կազմակերպել հանրային Առնո Բաբաջանյան համերգասրահում կամ համասարանի որևէ դահլիճում:

Յուրօրինակ ու շքեղ անցավ նաև հանդիպման շարունակություն հանդիսացող «Մշակութային լուսանցք» բաժինը: Հանդիպման բոլոր մասնակիցները երգով, պարով, արտասանությամբ նշանավորեցին «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Բ» գրքի ծնունդը:

Հատուկ քննարկվեց նաև Մարիամ Գրիգորյանին հերթական նկարը, ասվեցին դրվատանքի բազմաթիվ խոսքեր, Հրաչյան անգամ մշակութաբանական վերուծություն կատարեց: Հեղինակը շնորհակալության խոսք ուղղեց քննարկման բոլոր մասնակիցներին:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

ՀԳ. 
ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ /ֆեյսբուքյան գրառում/: Սիրելի ընկերներ, հիմա ձեռքիս է եւ թերթում եմ «Չորեքշաբթի Բ» հատորը։ Թերթում եմ եւ մտածում՝ երազանքեր, երազանքներ, երազանքներ․․․ մարդն այն է, ինչ ինքը ժամանակին երազել է, մարդը իրականացած եւ չիրականացած երազանքների արդյունքում է այնպիսին, ինչպիսին կա։ Ահա, թե ինչքա՜ն կարեւոր բան է երազանքը․․․ Ինձ համար երազել նշանակում է պայքարել, բառի ամենատարողունակ ու խորը իմաստով։ Ես չեմ հասկանում ոչ մի երազանք առանց պայքարի։ Եթե ես չեմ պայքարում, ուրեմն ես այնքան էլ շատ չեմ երազում․․․ Իսկ պայքարը, բոլորս էլ գիտենք, լի է դառնություններով, լի է զրկանքներով, լի է հիասթափություններով, եւ իհարկե, եթե ամեն բան լավ է ավարտվում, լի է աննկարագրելի ուրախությամբ ու քաղցրությամբ։ Բայց այդ պայքարը խլում է ահռելի էներգիա, մանավանդ, եթե ստեղծագործող անհատ է, համարյա ամբողջ ստեղծագործական էներգիան վատնվում է ուրիշ մարդկանց կողմից արհեստական կերպով ստեղծված խոչընդոտները հաղթահարելու վրա։ Եւ, փոխարեն ժամանակը, եռանդը, միտքը տաղանդը զբաղեցնի ինքանկատարելագործմանը, հակառակ դրա, մտածում է ինչպես հաղթի այդ կատաղի պայքարում․․․ Իսկ այդ իր հերթին բերում է որակի նվազման, որը կասկածի տակ է դնում հաղթանակի հավանականությունը․․․ Եւ այսպիսով ձեւավորվում է արատավոր օղակ, երազանքի, դրան հասնելու ճանապարհին պայքարի, արդյուքում՝ շեղված ուշադրության, որակազրկման եւ պարտության մեջ․․․ Իմիջիայլոց, այնպես չէ, որ միայն ես եմ նկատել այս երեույթը։ Աշխարհի շատ ու շատ հանրաճանաչ, հզոր արվեստագետներ դեռ հնուց նկատել են սա, եւ բազմիցս դեմ արտահայտվել արհետսականորեն ստեղծված խնդիրներին, անգամ «մրցույթներին», համարելով, որ գերլարված պայքարը խանգարում է արտիստներին ներկայանալ ըստ արժանվույն։ Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենը «Չորեքշաբթի Բ» գրքի հետ։ Ասեմ, սիրելիներս, ուղիղ կապ։ Բանը նրանում է, որ բացի երազանքից, պայքարից, գոյություն ունի նայեւ նախախնամություն, այլ բառով ասած՝ ԴԻՊՎԱԾ․․․ Դիպված․․․ Սա մի սքանչելի երեւույթ է մարդու կյանքում․․․ Եւ ահա, հիմա իմ ձեռքին է իմ տպագիր բանաստեղծություններից երկուսը, ու ես մտածում եմ, պայքարե՞լ եմ ես այս ամենի համար, անքուն, նյարդային գիշերնե՞ր եմ անցկացրել, սիրտս լցված է եղել դառնության մաղձո՞վ, երբ նախանձների բանակը մեղվապարսի պես լցվում է վրադ, թե՞ հակառակը՝ հանգիստ ստեղծագործել եմ, երբեք չեմ մտածել փառքի, ճանաչման, գումարի, հասարական դիրքի, պաշտոնի եւ այլ բաների մասին․․․ Դիպվածով ծանոթացել եմ իսկական մտավորականի, մեծ հայի Տիգրան ՊետրոսՅանցի հետ: Նա հանդիսանալով «Չորեքշաբթի» գրական ակումբի ղեկավարը, ջանք չի խնայել մեզ՝ ակումբի անդամներիս, ճանապարհ հարթելու համար։ «Չորեքշաբթի» գրական ակումբը հանդիսանում է մի վայր, որտեղ նոր ստեղծագործությունները ընթերցվում են առանց ներքին լարված տագնապների, վախերի, չես վախենում, որ ահա մեկը մի քար կգլորի ոտքերիդ տակ, եւ ամբողջ կյանքում էլ երբեք վեր չես կենա, այլ հակառակը, ակումբի անդամները օգնում են միմյանաց, կիսվում գիտելիքներով եւ փորձով, ընկերաբար խոսել ստեղծագործություններում առկա բացերի մասին, օգնել դրանք շտկել, այնտեղ չի ձեւավորվում նախանձի ու վիրավորանքի մթնոլորտ։ Իսկ այդ նպաստում է, որ հեղինակների ստեղծագործական էներգիան ծախսվի ճիշտ նպատակ, այսինքն ավելի կատարելագործվելու, ավելի լավ գրելու համար։ Ակումբի ղեկավարը, որ հմուտ մանկավարժ է, տաղանդավոր անհատականություն, վստա՛հ եմ, որ շատ լավ գիտե այս ամենը, եւ այս ոսկե կանոնները ինքն իր բացառիկ, ազնի՛վ անհատակաանությամբ եւ անձնական օրինակով հաստատե՛լ է մեր գեղեցիկ ընտանիքում՝ «Չորեքշաբթիում»․․․
Բարի երթ «Չորեքշաբթի Բ» գրքին, տա Աստված, որ մենք կարողանանք տպագրված գրքերով լրացնել մաշտոցյան այբուբենի բոլոր տառերը՝ մինչեւ Ք։ Կրկին ու կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս, մաղթելով ստեղծագործական եռանդ, էնրերգիա, եւ դրա ճիշտ օգտագործում։

Просмотров: 976 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Lmewir  
0
atorvastatin 80mg sale <a href="https://lipiws.top/">buy lipitor online cheap</a> atorvastatin 40mg uk

1 Bfrqyn  
0
atorvastatin buy online <a href="https://lipiws.top/">lipitor 40mg pill</a> order generic atorvastatin 40mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz