Երեքշաբթի, 19.08.2025, 10:21
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12770
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մարտ » 6 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:22
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Շնորհանդես
149-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի մարտի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 149–րդ հանդիպումը:

Հնադիպումն ամբողովին նվիրվեց ակումբի անդամ, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Վարդան Գրիգորյանի «ԼՈՒՍՆԹԱԳ» գրքի շնորհանդեսին:

Հանդիպումը «Հայր մեր» աղոթքով և պահպանիչ խոսքով սկսեց Մայր Աթոռի միաբան, Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Բացման խոսք ասաց ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:

«ԼՈՒՍՆԹԱԳ» գրքի մասին հանգամանալից խոսք ասաց և հեղինակին հաջողություններ մաղթեց Հովհաննես Պապիկյանը:

«ԼՈՒՍՆԹԱԳ» գրքի ծնունդը շնորհավորեցին հեղինակի ընկերները՝ Ադամ Ադամյանը, Արամ Թորգոմյանը, Վրեժ Համբարձումյանը, Գայանե Հարությունյանը, Անահիտը, Սիմոն Սիմոնյանը, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Արմենուհին, Հասմիկ Բաբաջանյանը, Ազնիվ Պետրոսյանը, Մարիամա Պետրոսյանը /Արցախի կառույցի կողմից/: Շնորհավորանքի խոսքից հետո հեղինակին երգով ողջունեց Արսեն Համբարյանը: Անմիջական ու ջերմ խոսքով հորը շնորհավորեց հեղինակի որդին՝ Կարենը: Վարդան Գրիգորյանին նոր հաջողությունների, նոր գրքերի մաղթանք հղեց Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

«Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամի վկայական հանձնեց Արսեն Համբարյանին:

Ջերմ խոսքով հանդիպման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց Վարդան Գրիգորյանը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 895 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2016  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz