146-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2016 թ-ի փետրվարի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 146-րդ հանդիպումը:
Oրակարգի «Անակնկալ» խորագիրը բացահայտելով՝ Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց ակումբի անդամ, Մանկավարժական համասարանի շրջանավարտ Վարդան Գրիգորյանին՝ «Լուսնթագ» վերնագրով բանաստեղծական գրքի հրատարակության առթիվ: Իր հերթին Վարդան Գրիգորյանը կարդաց գրքի հեղինակային խոսքում նշված տողերը. «Չորեքշաբթի» գրական ակումբն էլ դարձավ ինձ համար մի քավարան, ուր վերջին ստեղծագործություններս փորձություն էին անցնում»: Նա նշեց, որ լինելով Մանկավարժականի շրջանավարտ՝ միշտ բարձր է պահել իր ուսումնական հաստատության անունը և շնորհակալ է եղել ճակատագրին, որ իր այսօրվա համար պարտական է Մանկավարժականին: Նա սիրով Մանկավարժականի գրադարանին նվիրեց գրքի 5 օրինակ:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական հանձնեց Ազնիվ Պետրոսյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Երջանկություն»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Կարոտ»/, Ազնիվ Պետրոսյանը /«Կատվի խաղ՝ մկան մահ», «Տառերը...»/, Վարդան Գրիգորյանը /«Դյութական երկրիս»/, Հրաչյա Խ. Հարությունյանը /«Աղաթք»՝ Ռաֆայել Սերենցի կատարմամբ/, Մհեր Խեչոյանը /«Մեր բանակին»/, Իշխան Բադալյանը /10 մեկ տողանոց բանաստեղծություն/, Անի Պետրոսյանը /«Եթե Աստված ես», «Կիսատ հուշեր», «Հոգին»/, Անի Ստեփանյանը /«Թե այս պահը»/, Հասմիկ Բաբաջանյանը /«Ես շտկել եմ ինձ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Մարինե Հակոբյանը, Ազնիվ Պետրոսյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Վարդան Գրիգորյանը մեկական բանաստեղծություն կարդացին:
Տիգրան ՊետրոսՅանցի առաջարկով հանդիպման ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ մեկական բանաստեղծություն կարդացին Վարդան Գրիգորյանի «Լուսնթագ» գրքից:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
ՀԳ 1. Տիգրան ՊետրոսՅանցն ակումբի անդամներին ներկայացրեց ընթերցասրահի նախամուտքում բացվելիք «Հայաստան, հայրենի եզերք, Ջավաք» գրքային ցուցադրությանը:
ՀԳ 2. Գիրք նվիրելու օրվա շրջանակներում ակումբի անդամները իրար գրքեր նվիրեցին: |