145-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2016 թ-ի փետրվարի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 145-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին 145-րդ հանդիպման առթիվ և խոսեց ակումբի անցած ճանապարհի և ապագա անելիքների մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Կռունկ», «Զարմանք»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Անքուն Չալոն»/, Ազնիվ Պետրոսյանը /«Սեր», «Մայր իմ...»/, Վարդան Գրիգորյանը /«Մայր իմ...», «Դառնաղի», ինչպես նաև 1977 թ-ին «Մանկավարժ» թերթում տպագրված «Էքսպրոմտ» բանաստեղծությունը/, Հրաչյա Խ. Հարությունյանը /«Իմ Վարսո տատը», «Տրիոլետ», «Օրը», «Ծաղկած ծիրանենի»/, Մհեր Խեչոյանը /«Դեղ է սերը»/, Իշխան Բադալյանը /10 մեկ տողանոց բանաստեղծություն/, Աննա Թադևոսյանը /«Պատմություն», «Արևին դիմավորողը»/, Անուշիկ Թովմասյանը /«Նա երազն էր քո», «Այնպես...»/, Մարիամ Գրիգորյանը /«Տեղը»/, Արեվվան /Արփինե Լազարյան, «Ինչ են խոսում ագռավները լեշ ուտելիս»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Մարինե Հակոբյանը, Ազնիվ Պետրոսյանը, Վարդան Գրիգորյանը մեկական բանաստեղծություն կարդացին:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
ՀԳ.
1. Իր ՖԲ էջում Հրաչյա Խ. Հարությունյանը գրել է. «Ինչպես միշտ հանդիպումն անցավ անկեղծ, ջերմ, բարեկամական մթնոլորտում: Ակումբի ամեն մի անդամ իր հետ միշտ բերում է դրական լիցքեր և գեղեցիկ ստեղծագործություններ: Իմ շնորհակալությունն եմ հայտնում ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանցին և ակումբի բոլոր անդամներին, պարգևած այդ հաճելի պահերի համար»:
2. Ակումբի անդամ Աշխեն Մելքումյանը Սիսիանից բանաստեղծական ուղերձ է հղել.
Դու դուռ ես բացել ամենքիս առաջ,
Ամենքիս համար ուղի ես հարթել,
Հենց քո շնորհիվ քայլել ենք միշտ աջ
Քեզանով կյանքի գույներ ենք զատել:
Քո հիմնադիրը թող ապրի հավետ,
Որ հավերժության այդ անմահ ծովում
Ապրեցնի և քեզ, և ամբողջ մի ազգ,
Որ ապրի նաև մեր գիրն ու լեզուն... |