143-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2016 թ-ի հունվարի 30-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 143-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անցած ուղուն, նշեց, որ մեկ ամսից «Չորեքշաբթի»-ն կդանա 3 տարեկան, որ անցած ժամանակում գրական ակումբ եկել-գնացել են 200-ից ավելի երիտասարդներ, ակումբի կամարների տակ հյուրընկաել են չորս տասնյակից ավելի ավագ տարիքի մտավորականներ, որ արդեն հրատարակվել է ակումբի անդամների ստեղծագործությունների առաջին գիրքը և շուտով կհրատարակվի երկրորդ գիրքը:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Մելսիդա Հակունցին «Անթեղված երազներ» գրքի տպագրության առթիվ և նրան հանձնեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական: Հանդիպման առաջին մասը նվիրվեց Մելսիդա Հակունցին և բազում շնորհավորանքներ հնչեցին նրա անդրանիկ գրքի առթիվ:
Հանդիպմանը մասնակցում էր Տուափսեի հայկական համայնքի ներկայացուցիչ Մարինե Խաչոյանը: Տիգրան ՊետրոսՅանցը նրան նվիրեց Մանկավարժական համալսարանի մասին պատմող գրքեր, ուղեցույցներ և կոչ արեց նպաստել, որ Տուափսեում և շրջակայքում ապրող հայազգի երիտասարդներին ուղղորդեն Մանկավարժական համալսարանում սովորելու:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Մարդը»/, Անուշ Խաչատրյանը /«Երազ և պատրանք»/, Արամ Բուրսալյանը /«Երբ...»/, Զարուհին /«Ես խեառ եմ»/, Վարդան Գրիգորյանը /«Քեզ, իմ երազանք», «Հայրս»/, Արեվվան /«Ամենալավ համբույրը»/, Արմեն Գևորգը /«Ես սիրում եմ հայոց բանակը»/, Ազնիվ Պետրոսյանը /«Անձրև», «Հույս»/, Հրաչյան /«Հայտնվիր», «Սերմնացան»/, Վահե Խալաֆյանը /«Դու մռայլ չես»/, Նանա Մկրտչյանը /«Իմ ոխերիմ բարեկամը»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Հրաչյայի դաշնամուրային նվագակցությամբ Նանա Մկրտչյանը, Արեվվան, Անուշ Խաչատրյանը մի քանի երգ կատարեցին:
Գոռ Բակումյանը հանդիպման ամբող ընթացքում իրականացրե էր մատիտանկարներ և դրանք ներկայացրեց ներկաներին: Շատ հաջող էին ստացվել և ծափահարություններով ընդունվեցին Հրաչյայի, Մարգարիտ Հովսեփյանի, Ազնիվ Պետրոսյանի, Նանա Մկրտչյանի, Արեվվայի, Աննա Կոստանյանի, Գագիկ Վարդանյանի, Մելսիդա Հակունցի, Վարդան Գրիգորյանի, Տիգրան ՊետրոսՅանցի մատիտանկարները:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |