Ուրբաթ, 19.04.2024, 19:50
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունվար » 25 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
13:17
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

142-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2016 թ-ի հունվարի 23-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 142-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին շնորհավորեց Սուրբ Սարգսի տոնի առթիվ և անձնական, անհատական ու համազգային սեր մաղթեց:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց ակումբի անդամ Մարգարիտ Հովսեփյանին «Կենաց օրեր» գրքի տպագրության համար:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Թե», «Թե»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մերին և ճնճղուկները», «Սեր»/, Սիլվա Գևորգյանը /«Մարող հույս»/, Մարինե Սահրադյանը /«Սա է մեր կյանքի ուղին»/, Վարդան Գրիգորյանը /«Լուսե հայրենիք», «Օրը»/, Իշխան Բադալյանը /«Սուրբ Սարգիս», «Բարձրացրու խաչդ»/, Զարուհին /«Բարի գիշեր, ձյունիկ», «Եկել եմ»/, Գոհար Վահանյանը /«Կավե մարդ»/, Արմեն Գևորգը /«Ժամանակը», «Իմ հայոց բանակ»/, Մարիամ Գրիգորյանը /«Սպասում»/, Էվելինա Միրզոյանը /«Շաագունած»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնը առանձնահատուկ ստացվեց: Առաջին մասում հանդիպման քսանից ավելի անդամներ Մարգարիտ Հովսեփյանից նվեր ստացած «Կենաց օրեր» գրքից կարդացին մեկական բանաստեղծություն՝ կազմակերպելով յուրօրինակ շնորհանդես: Երկրորդ մասում, Պարույր Սևակի ծննդյան օրվա հետ կապված, Արմենուհին և Զարուհին կարդացին մեծ բանաստեղծի բանաստեղծություններից: Մարինե Հակոբյանը, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն: Արմենուհին, Մարինե Հակոբյանը, Մարինե Սահրադյանը, Արմեն Գևորգը կատարեցին հայրենասիրական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 757 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Iwitwy  
0
order lipitor 20mg online cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg drug</a> order generic atorvastatin 20mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz